Վրաստանում մեկ տասնյակից ավելի տներ պտտահողմից հետո մնացել են առանց տանիքի
Ուժեղ քամին խնդիրներ է ստեղծել Արևմտյան Վրաստանում: Խոբիի շրջանում ու Փոթի քաղաքում մեկուկես րոպե տևած պտտահողմի հետևանքով արմատախիլ են արվել ծառեր: Հոսանքազրկվել են թաղամասեր:
Պոկվել են տների տանիքներ ու պատուհաններ, վնասվել են գյուղատնտեսական հողատարածքներ: Վնասվել են նավահանգստի տերմինալում գտնվող ավելի քան 25 բեռնատար խցիկներ:
Վնասի ճշգրիտ չափը դեռ հայտնի չէ: Տեղական իշխանությունները հայտարարել են, որ հատուկ հանձնաժողովն ուսումնասիրում է աղետի պատճառած վնասները, որից հետո տուժած ընտանիքներին կտրամադրվի համապատասխան օգնություն: