Սպանություն Երեւանում. Բնակարանում հայտնաբերվել է դանակի մի քանի հարված ստացած տղամարդու դի
Այսօր՝ սեպտեմբերի 26-ին, սպանություն է տեղի ունեցել Երեւանում: Ժամը 00:50-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժնից ահազանգ է ստացվել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 9-11 Ճգնաժամային կառավարման կենտրոն, որ անհրաժեշտ է հրշեջ-փրկարարների օգնությունը, որպեսզի կարողանան բացել Սիսակյան 6 շենքի բնակարաններից մեկի դուռը:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ Երեւանի թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Ժամանել են նաեւ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պետ Սեւան Քոչարյանը, վարչության պետի օպերգծով տեղակակ Արթուր Զաքարյանը եւ նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Հովհաննես Արիստակեսյանը:
Օպերատիվորեն ժամանել են նաեւ ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Արկադի Սահակյանի եւ քրեական հետախուզության բաժանմունքի պետ Գեւորգ Պողոսյանի գլխավորությամբ: