Կոլումբիայում շնաձկների հազարավոր լողակներ են առգրավվել. ենթադրաբար, 900֊1000 կենդանի է սպանվել
Կոլուբիայի իշխանությունները հայտնել են, որ Բոգոտայի օդանավակայանում մաքսանենգ ապրանք են առգրավել։ CNN-ի փոխանցմամբ` խոսքը շնաձկան 3 493 լողակի մասին է, որը պատրաստվում էին ուղարկել Հոնգկոնգ։
Բնապահպանական հարցերով զբաղվող նախարարությունից հայտնել են, որ ըստ լողակների քանակի ու ձևի, դրանք պատկանել են 900֊1000 շնաձկան` մեկ կամ մեկուկես մետր երկարությամբ։
Որոշ երկրներում շնաձկան լողակները վաճառվում են առողջարար հատկությունների համար։
Հայտնի է, որ մաքսանենք ապրանքն ուղարկվել է կոլումբիական Ռոլդանիլյո քաղաքից։ Երկրի ազգային ոստիկանությունը հետաքնություն է սկսել` բացահայտելու համար ուղարկող և ստացող ընկերություններին։