Գերմանիայի չափահաս բնակչության ավելի քան 74 տոկոսն ամբողջությամբ պատվաստվել է կորոնավիրուսի դեմ
Գերմանիայի չափահաս բնակչության ավելի քան 74 տոկոսն ամբողջությամբ պատվաատվել է կորոնավիրուսի դեմ։ ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ` այս մասին հայտարարել է երկրի առողջապահության նախարար Յենս Շպանը։
Վերջինիս խոսքով` երկրում 107 մլն պատվաստում է արվել, որի արդյունքում չափահաս բնակչության 78,5 տոկոսը և 12֊17 տարեկան բնակիչների 40,6 տոկոսը ստացել են առաջին չափաբաժինը։ Ամբողջական պատվաստում է ստացել չափահաս բնակչության 74,5 տոկոսը, ինչպես նաև դեռահասների 32%֊ը։
Նախարարը բնակչությանը խորհուրդ է տվել պատվաստվել և գնալ ընտրությունների։
Նշենք, որ սեպտեմբերի 26֊ին Գերմանիայում Բունդեսթագի ընտրություններ են տեղի ունենալու։
Գերմանիայում պատվաստման գործընթացը մեկնարկել է դեկտեմբերին։ Երկրում կիրառվում են BioNTech և Pfizer, Moderna, AstraZeneca, Johnson & Johnson ընկերությունների դեղամիջոցները։