Վրաստանում պատվաստումների տեմպերը նվազել են
Վրաց համաճարակաբանները խոսում են երկրում պատվաստումների տեմպերի նվազման մասին: Հաղորդում է aliq.ge-ն։
Վերջերս Վրաստանում պատվաստումների օրական ցուցանիշը 15 հազար է, մինչդեռ, համաճարակաբանների ակնկալիքներով` պետք է լիներ կրկնակի ավել:
Փորձագետների կարծիքով ՝ Pfizer պատվաստանյութի ժամկետը լրանում է նոյեմբերին:
Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Թենգիզ Ցերցվաձեն գոհ չէ Վրաստանում պատվաստումների գործընթացից և նշում է, որ Pfizer-ը, որը մինչ այս այդքան պահանջարկ ուներ քաղաքացիներ շրջանում, հնարավոր է շուտով դառնա ոչ պիտանի:
Ավելի վաղ Առողջապահության նախարար էկատերինե Տիկարաձեն ասել էր, որ Pfizer պատվաստանյութի պիտանելիության ժամկետի ավարտի վտանգ չկա:
Վրաստանում հասանելի են Sinopharm, Sinovac, Pfizer և AstraZeneca պատվաստանյութերը: Շուտով երկիրը պետք է ստանա Jonson & Jonson պատվաստանյութը, որի համար բավարար է մեկ դոզան: