Ինչպես հասկանում ենք նախարարության տիկնայք նյարդային ցնցումների մեջ են պատվաստումների փաստից. Ռոբերտ Հայրապետյան
«Հայաստան» դաշինքի անդամ Ռոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Առողջապահության նախարարի տեղակալի աթոռը ծանրաբեռնած Lena Nanushyan անուն ազգանունով մի տիկին կա, որ էսօր պետական պաշտոն զբաղեցնող անձի համար նախատեսված էթիկական նորմերի խախտմամբ մի իմաստազուրկ բառակույտ է տեղադրել իր էջում։
Առաջին տպավորությամբ տիկինը նկարագրել էր առողջապահության վայ նախարար Ավանեսյան Անահիտին, բայց վերջում որոշել էր ավելի լեզել, ու անդրադառնալ բժիշկներին։
Ինչպես հասկանում ենք նախարարության տիկնայք նյարդային ցնցումների մեջ են պատվաստումների փաստից, ու երբեմն որոշում են իրենց չբավարարված ամբիցիաներին հագուրդ տալ հանրային տիրույթում։
Լենա, թեև ինչպես Ձեր հանրային գործունեությունն է հուշում՝ շատ բան կարդալու կարիք կա, բայց սկզբի համար կարդացեք «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածը»:
Ամենայն հավանականությամբ Ռոբերտ Հայրապետյանի գրառումը ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանի՝ ստորև ներկայացված գրառման մասին է.
«Զգացել ե՞ք, որ մի քանի հոգի կա Հայաստանում, ով չհանդիանալով տվյալ հարցի մասնագետ, ամեն անգամ իր «հեղինակավոր» կարծիքնա հայտնում` հիմնականում ստեր փչելով, գոռգոռալով, հեղուկներ ցփնելով, ֆանտաստիկ բնույթի հայտնագործություններ բացահայտելով: Սրանք մարդիկ են, ովքեր թքած ունեն, թե իրենց բարբաջանքը ոնց կանդրադառնա մարդկանց առողջության վրա, կարևորը իրենք կպիառվեն, լայքեր կհավաքեն ու ԶԼՄերում հարցազրույցներ կտան: Սրանք մարդիկ են, ովքեր մտածում են իրենց շահի մասին, անձնական շահի մասին:
Սկսում եմ լուրջ մտածել նման շառլատաններին բժշկի դիպլոմներից զրկելու օրենսդրական հիմքեր ստեղծելու անհրաժեշտության մասին` ազգային անվտանգությունից ելնելով:
Դրանք բժշկի կոչում կրելու իրավունք չունեն!
Իսկ այս հոդվածը դնեմ այստեղ, որ ֆեյք բժիշկների սուտը բռնվի:
#Մերժվածները»: