Երևան, 21.Հոկտեմբեր.2021, 00:00 |
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ
|
Արծաթ - 0 Դրամ Ոսկի - 0 Դրամ Պլատին - 0 Դրամ
Հայաստանը կմասնակցի «Եվրատեսիլ 2022» երգի մրց... Աշխարհին կորոնավիրուսային պանդեմիայից վատ աղե... Ֆրանսիայում հայտնաբերվել է տղամարդու գլխատված... Տիգրան Արզաքանցյանի բանկային հաշիվները կալանք... Ավինյանը մասնագիտական կարողություններ չունի Զ... ԱՀ-ի աշխատանքի,սոցիալական և միգրացիայի հարցեր... Ինչպես տապալվեց Սղնախի բեկումնային օպերացիան․... Նեպալում և Հնդկաստանում ավերիչ ջրհեղեղների և ... «Մենք սկսել ենք արտասահմանյան ընկերություններ... Իշխանությունը «ձեռքերը լվացել է» հայ ռազմագեր... «Հիասքանչ». Աթենա Մանուկյանը` գրավիչ կերպարու... Այսուհետ ով ասի՝ «իմ ձենը ի՞նչ պտի փոխի», այս... Դաշտի «զոնդա՞ժ», թե՞ ակնարկ. ի՞նչ է հուշում Ա... Լարված իրավիճակ` 7-րդ Մասիվում. քաղաքացիների ... Մենք հասնում ենք մեր ուզածին. Ալիև Հանդիպում Քանաքեռ֊Զեյթունի ՀՀԿ տարածքային կազ... Սաակաշվիլի դեմ Վրաստանի սահմանն ապօրինի հատել... Առողջապահական դեֆոլտ. համաճարակաբաններն ահազա... Հայտնի է աշխարհի ամենահանրաճանաչ ապրանքանիշը ... Առաջիկա օրերին ջերմաստիճանի նվազման վերաբերյա... Բայդենի վարչակազմը ներկայացրել է 5-11 տարեկան... Ամերիկուհին կերել է հանգուցյալ ամուսնու մոխիր... Ալեն Սիմոնյանը հանդիպել է Հունաստանի խորհրդար... Եվրախորհրդարանը Նավալնիին շնորհել է Սախարովի ... ԱՄՆ-ն Մեքսիկայի հետ սահմանին 1986-ից ի վեր ռե... Մոսկվայում կայացել է Ղարաբաղի հարցով եռակողմ ... ԱԱԾ-ն արձագանքել է 44-օրյա պատերազմի մասնակից... Ոստիկաններն այցելել են Արմեն Աշոտյանի բնակարա... «Աստված ողորմած է». հայտնի է Լիլիթ Հովհաննիսյ... Հենրիկ Սահակյանը 5:0 հաշվով հաղթել է թուրք բռ... «Վթարի հետ կապ չունենք, բայց վնասում են մեր ը... «Լրատվամիջոցների պատճառով՝ թաքնված երեխաներին... Սամվել Բալասանյանին շանտաժի՞ են ենթարկում Բիթքոինի արժեքը հասել է պատմական առավելագույն... Պեսկովն ասել է, որ Պուտին-Բայդեն հանդիպումը կ... Թուրքիայի ՆԳ նախարարը ժամանել է Թեհրան ՆԱՏՕ-ն մտադիր չէ զենք տեղակայել տիեզերքում. Ս... Վրաստանում ամբողջությամբ պատվաստված է չափահաս... «ԳԱԶԵԼ»-ի վթարը տեղի է ունեցել այնտեղ, որտեղ ... ​«Առուշ Առուշանյան» դաշինքի ձայները պակասել ե... «Անհավանական մեծ ծախսեր». Բուզովան նշել է, թե... Սահակաշվիլին Վրաստան է մտել կաթնամթերք տեղափո... «ԳԱԶԵԼ»-ի վթարի հետեւանքով վիրավորների թիվը 1... Քաղաքացին վստահ չէ՝ իրեն «ԱստրաԶենեկա»-ո՞վ են... ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են ադրբեջանական... 10 000 տոննա ձուկ է դուրս եկել լճից, ցույց են... Հայաստանը կմասնակցի «Եվրատեսիլ 2022»-ին Թայվան․ Չինաստանի հետ պատերազմի շանսերը հաջոր... Մահացել է դերասան Վիկտոր Եվգրաֆովը, որը Շերլո... Շոյգու. ՆԱՏՕ-ն անմիջապես ՌԴ եւ Բելառուսի Միու... ԵՄ զեկույց. Պատերազմի ժամանակ Թուրքիան Ադրբեջ... Լուկաշենկոն պատրաստ է պատվաստվել կորոնավիրուս... Երևանում կանցկացվեն «Լեհական մշակույթի օրեր» Financial Times. Թուրքիան, ամենայն հավանականո... «Լավագույն մարզավիճակում է». Ուիլ Սմիթը նիհար... Պուտինը ներկա չի լինի կլիմային նվիրված Գլազգո... Լավրով․ Աֆղանստանում իշխանափոխությունը կատարվ... Հայկական տրանսպորտային միջոցների տեխանձնագրեր... ԱՀԿ․ Եվրոպան աշխարհում միակ տարածաշրջանն է, ո... Կովին բախվելուց հետո մեքենան ընկել է ձորը. հի... Սելին Դիոնն առողջական լուրջ խնդիրների պատճառո... Մեկ օրում բացահայտվել է 68 հանցավործություն, ... Ռաֆայել Նադալ. Թենիսը զարգանում է սխալ ուղղու... Թուրքմենստանի նախագահը «Լուկօյլի» ղեկավարի հե... Սիերա Լեոնեի նորանշանակ դեսպանն իր հավատարմագ... Դուք նույնիսկ գրություններին չեք կարողանում ա... Էներգետիկայի ոլորտում պետական տեխնիկական վերա... Թրոմբերի առաջացման հակվածություն ունեցող մարդ... Բաղրամյան․ «Վեոլիա»-ում ջրի կորուստները կազմո... Հայաստանի ՀԾԿՀ. «Հրազդան-5»-ը և նոր ՋԷԿ-ը լիո... Իսրայելում կորոնավիրուսի նոր AY.4.2 շտամով վա... Պաշտոնյա. Չեմ կարող պնդել, որ գազի եւ էլեկտրա... Ֆրանսիայում Հայաստանից եւ Վրաստանից անձինք են... Պետական կառույցների ծառայողական մեքենաները կփ... «ԳԱԶԵԼ»-ի վթարի հետեւանքով վիրավորներից 3-ի վ... Աբսուրդի ժանրից․ Բաքվում բացատրում են ԿԽՄԿ փո... Ձկնորսները փակել էին Երևան-Սևան մայրուղին. Ժա... Հունվարի 1-ից ջրի սակագինը 10 տարով կարող է բ... Վանո Սիրադեղյանի հուղարկավորության կազմակերպմ... Ֆրանսիայից ժամանած բժիշկները ՀՀ-ում բնակվող տ... Գերիները պետք է անհապաղ վերադարձվեն հայրենիք՝... Արցախում կորոնավիրուսի 35 նոր դեպք է գրանցվել... Իրանը կվերսկսի տուրիստական վիզաների տրամադրու... Ադրբեջանում գերության մեջ պահվող գերիների ծնո... Կաքավաձորի խաչմերուկում մարդատար «ԳԱԶԵԼ»-ի 5 ... Իբրահիմովիչ. Մեր վատագույն խաղն էր ՉԼ-ի այս մ... Պատվաստման գնալիս չի կարելի մոռանալ դիմակ կրե... Բրազիլիայի նախագահին ցանկանում են մեղադրել զա... Դամասկոսում բանակային ավտոբուսում ռումբի պայթ... Սերգեյ Բեզռուկովը կորոնավիրուսով հոսպիտալացվե... Հյուսիսային Կորեան հաստատել է սուզանավից նոր ... ՀԱՊԿ քաղաքական և միջազգային համագործակցության... ՊԵԿ նախագահն ԱՄՆ դեսպանի հետ քննարկել են հարկ... Կապավորի օրվան ընդառաջ ռուս խաղաղապահները համ... Ալիևը Թալիշի մշակույթի տունը ներկայացրել է որ... Պտղունք համայնքին պատճառվել է 11մլն. դրամի վն... 44-օրյա պատերազմ. Իրական և Պաշտոնական քրոնիկո... Facebook-ը մտադիր է փոխել անվանումը Հանդիպում համաշխարհային սպորտի լեգենդ, օլիմպի... Սաակաշվիլու վերադարձը Վրաստան պետք է լուրջ ըն...

Լեռնային Ղարաբաղի այն հատվածներում, որոնք հայտնվել են Ադրբեջանի վերահսկողության ներքո, հայ ժողովուրդը ենթարկվել է ամբողջական էթնիկ զտման. Նիկոլ Փաշինյան

Վարչապետի աշխատակազմը հրապարակել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի ընդհանուր քննարկումներին: Ելույթը ներկայացնում ենք ստորև.

Գլխավոր Ասամբլեայի մեծարգո նախագահ,

Տիկնայք և պարոնայք,

Ուրախ եմ հերթական անգամ ուղերձով հանդես գալ Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին։

Կցանկանայի նախ շնորհավորել պարոն Աբդուլա Շահիդին Գլխավոր ասամբլեայի նախագահի պաշտոնում ընտրվելու, ինչպես և պարոն Անտոնիո Գուտերեշին՝ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի պաշտոնում վերընտրվելու առիթով։ Վստահ եմ, որ ձեր առաջնորդությամբ կաջակցեք հաղթահարել մեր առջև ծառացած ծավալուն մարտահրավերները։

Այսօր իմ ելույթում ցանկանում եմ անդրադառնալ Հարավային Կովկասի տարածաշրջանում տիրող իրավիճակին և ներկայացնել գոյություն ունեցող խնդիրների լուծման վերաբերյալ մեր տեսակետներն ու առաջարկությունները:

Ինչպես գիտեք, 2020 թվականի աշնանը Լեռնային Ղարաբաղը ենթարկվեց ագրեսիայի: Քառասունչորս օր տևած պատերազմը խլեց մի քանի հազար մարդկանց կյանք: Լեռնային Ղարաբաղի տասնյակ հազարավոր բնակիչներ տեղահանվեցին: Ագրեսիան ուղեկցվում էր ադրբեջանական զինված ուժերի կողմից միջազգային նորմերի բազմաթիվ կոպիտ խախտումներով, այդ թվում՝ քաղաքացիական բնակչության և կենսական ենթակառուցվածքների դիտավորյալ թիրախավորմամբ, ռազմագերիների և քաղաքացիական պատանդների արտադատական մահապատիժ­ներով, նրանց նկատմամբ իրականացված խոշտանգումներով և բազմաթիվ այլ փաստագրված հանցագործություններով։ Այս գործողությունների հետևանքով Լեռնային Ղարաբաղի այն հատվածներում, որոնք հայտնվել են Ադրբեջանի վերահսկողության ներքո, հայ ժողովուրդը ենթարկվել է ամբողջական էթնիկ զտման։ Ցավոք, միջազգային հանրությունն այս դեպքում ևս չկարողացավ կանխարգելել զանգվածային ոճրագործությունները։ Այսօր որևէ հայ չի ապրում և գործնականում չի կարող ապրել Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում։

Ռուսաստանի Դաշնության միջնորդական ջանքերի շնորհիվ հնարավոր եղավ կանգնեցնել արյունահեղությունը։ Նոյեմբերի 9-ին ստորագրվեց հրադադարի վերաբերյալ եռակողմ հայտարարություն։ Լեռնային Ղարաբաղում տեղակայվեցին Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժեր, որոնք այսօր հանդիսանում են այնտեղ կայունության և անվտանգության ապահովման երաշխիքը:

Հարգելի գործընկերներ,

Մեկ ամիս առաջ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում հաստատվեց կառավարության՝ 2021-2026 թվականների գործունեության ծրագիրը, որտեղ առանցքային դրույթներից մեկը մեր երկրի եւ տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելն է: Ընդ որում, 2021 թվականի հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում Հայաստանի ժողովուրդը մեր կառավարությանը մանդատ տվեց այս առանցքային նպատակի ուղղությամբ շարժվելու համար: Կարևոր է ընդգծել, որ մեր կառավարությունը այդ կարևորագույն մանդատը ստացավ այնպիսի ընտրություններում, որոնք անցկացվեցին երկրում ստեղծված ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու համար:

2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած Ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունից հետո սա մեր երկրում տեղի ունեցած երկրորդ ընտրություններն էին եւ երկու ընտրություններն էլ միջազգային դիտորդների կողմից գնահատվեցին որպես մրցակցային, թափանցիկ և ժողովրդավարական չափանիշներին համապատասխանող:

Եւ ուրեմն, ինչպե՞ս ենք մենք պատրաստվում իրականացնել մեր երկրի ու տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու նպատակը: Երկխոսության, մեր տարածաշրջանում ցավալիորեն առկա թշնամության մթնոլորտը քայլ առ քայլ հաղթահարելու միջոցով: Մենք գիտակցում ենք, որ ճանապարհը դժվարին և երկարատև է լինելու: Այսօր էլ ցավոք, գրեթե ամեն օր տեղի են ունենում իրադարձություններ, որոնց նպատակը խաղաղության օրակարգը դելեգիտիմիզացիայի ենթարկելն է, թշնամության մթնոլորտը ոչ միայն խորացնելը, այլեւ այն առավել համակարգված դարձնելը: Հրադադարի խախտումները, Հայաստանի եւ հայ ժողովրդի դեմ արվող ագրեսիվ եւ վիրավորական հայտարարությունները շարունակաբար լարում են մթնոլորտը:

Խաղաղության օրակարգի դեմ ուղղված գործելակերպ է այն, որ ի հեճուկս նոյեմբերի 9-ի հայտարարության 8-րդ կետի` Ադրբեջանը ոչ միայն մինչեւ օրս գերության մեջ է պահում Հայաստանի Հանրապետության մի քանի տասնյակ քաղաքացիների, այլեւ նրանցից շատերին շինծու մեղադրանքներով դատապարտել է 6-ից մինչեւ 20 տարի ազատազրկման: Բացի սա՝ կան քաղաքացիներ, որոնց գերեվարված լինելու փաստը Ադրբեջանը մինչեւ օրս չի հաստատում, չնայած՝ նրանց գերության մեջ լինելու մասին կան հստակ ապացույցներ: Սա առավել անընդունելի է դառնում այն ֆոնին, որ 2020 թվականին աշնանը ադրբեջանցի օգտատերերը հրապարակել են կոնկրետ հայ զինվորների գերեվարվելու տեսանյութեր, իսկ ավելի ուշ՝ հայտնաբերվել են այդ զինվորների գլխատված կամ գնդակահարված մարմինները: Մեր գերիների խոշտանգումների ենթարկելու մասին անհերքելի ապացույցներ ունենք:

Թշնամության մթնոլորտի խորացման աղաղակող օրինակ է Բաքվում բացված՝ այսպես կոչված ավարների պուրակը, որտեղ ադրբեջանցի դպրոցականներին էքսկուրսիաների են տանում դիտելու գերեվարված, սպանված կամ արնաքամ լինող հայ զինվորների մանեկենները:

Այս եւ մյուս քայլերն արվում են ի ցույց դնելու խաղաղության անհնարինությունը մեր տարածաշրջանում, բայց մենք հետեւողականորեն առաջ ենք տանելու այդ օրակարգը՝ մեր տարածաշրջանի համար խաղաղության դարաշրջան բացելու բոլոր հնարավորությունները օգտագործելով եւ նոր հնարավորություններ ստեղծելով:

Այս իմաստով չափազանց կարեւոր եմ համարում Տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը, ինչի մասին ասված է Ռուսաստանի Դաշնության նախագահի, Ադրբեջանի նախագահի եւ Հայաստանի վարչապետի՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եւ 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետում:

Այս կարևորագույն խնդրի լուծման արդյունքում տարածաշրջանի երկրները փոխկապակցված կլինեն տրանսպորտային զարկերակներով: Հնարավորություն կստեղծվի տնտեսական կապերի ձևավորման համար, ինչը խաղաղ զարգացման կարեւոր նախապայմաններից է:

Ճանապարհների վերաբացման թեման ուսումնասիրելիս, մենք պարզեցինք, որ տարբերակներ կան, որոնք տարածաշրջանային մեկուսացման եւ թշնամության մթնոլորտի արձանագրման նպատակ ունեն, բայց կան նաեւ այնպիսի տարբերակներ, որոնք ընդգծում են տարածաշրջանային փոխկապակցվածությունը եւ թշնամության մթնոլորտի քայլ առ քայլ հաղթահարման միջոց կարող են դառնալ: Մենք հենց այս վերջին տարբերակի կողմնակից ենք:

Եթե բացվի նաեւ Թուրքիան Հայաստանին կապող երկաթուղին, տարածաշրջանային կոմունիկացիաների բացման թեման շատ ավելի մեծ մասշտաբներ կունենա:

Մեծարգո պարոն Գլխավոր քարտուղար,

Հայաստանը պատրաստ է կառուցողական երկխոսության, որը պետք է հանգեցնի տարածաշրջանում կայուն և հարատև խաղաղության հաստատմանը: Այս առումով մենք առաջարկում ենք, օր առաջ ավարտին հասցնել ռազմագերիների պատանդների, այլ պահվող անձանց վերադարձի գործընթացը:

Անհրաժեշտ է նաեւ վերսկսել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո։

Աներկբա է, որ ուժի կիրառման միջոցով ստեղծված իրավիճակը միջազգային իրավունքի տեսանկյունից չի կարող լեգիտիմություն ստանալ։ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը չի կարող կասեցվել ուժի կիրառման միջոցով և հակամարտությունը չի կարող լուծված համարվել ուժի կիրառման արդյունքում։ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը սպասում է իր արդարացի կարգավորմանը: Դա են փաստում նաև համանախագահող պետությունների հայտարարությունները, որոնք ընդգծում են հայտնի սկզբունքների հիման վրա բանակցային գործընթացը վերսկսելու անհրաժեշտությունը:

Գտնում ենք նաև, որ համանախագահների միջնորդությամբ իրականացվող շփումները կողմերին հնարավորություն կտան գտնել ընդհանուր եզրեր և ասպարեզ բացել բազմաթիվ կնճռոտ հարցերի պատասխանները գտնելու համար:

Հաջորդը՝ հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման ու սահմանա­զատման հարցն է: Ցավով պետք է արձանագրեմ, որ դժվար է պատկերացնել սահմանագծման գործընթացը, այն պայմաններում, երբ գրեթե ամենօրյա պարբերականությամբ հայ-ադրբեջանական սահմանին հնչում են կրակոցներ և տեղի են ունենում տարաբնույթ սադրանքներ, այն պայմաններում, երբ Ադրբեջանի Զինված ուժերի ստորաբաժանումները ս/թ մայիսի 12-ին Սոտք-Խոզնավար հատվածում ներխուժել են Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք: Այս իրավիճակից դուրս գալու համար մենք առաջարկել ենք հետևյալ գործողությունները. նշված հատվածում թե Հայաստանի, թե Ադրբեջանի զինված ուժերը հայելային ետ են քաշվում Խորհրդային ժամանակներից ժառանգված սահմանագծից, այդ սահմանագծի երկայնքով տեղակայվում են միջազգային դիտորդներ եւ միջազգային հովանու ներքո մեկնարկում ենք սահմանագծման և սահմանազատման աշխատանքները: Մենք այս առաջարկը պատրաստ ենք կյանքի կոչել ցանկացած պահի:

Հարգելի գործընկերներ,

Ես իմ ելույթում անդրադարձա մեր երկրի և տարածաշրջանի համար կենսական նշանակություն ունեցող հարցերին, որոնք այսօր հրատապ լուծում և միջազգային հանրության սևեռուն ուշադրությունն են պահանջում:

Միևնույն ժամանակ, ավարտելով իմ ելույթը, ցանկանում եմ վերահաստատել, որ Հայաստանը, որպես միջազգային հանրության պատասխանատու անդամ և վստահելի գործընկեր, շարունակելու է իր ներդրումը բերել բազմակողմանի միջազգային իրավակարգի ամրապնդմանը, ՄԱԿ-ի Կանոնադրության նպատակների ու սկզբունքների վրա հիմնված միջազգային համագործակցությանը, կայուն զարգացման խրախուսմանը ու մարդու հիմնարար իրավունքների պաշտպանությանը։

Մենք հավատարիմ ենք կառուցողական և ներառական երկխոսությանը մեր բոլոր գործընկերների հետ:

Հայաստանը պատրաստակամ է ամենայն ջանք գործադրել՝ նպաստելու արդի գլոբալ այնպիսի մարտահրավերների հաղթահարմանը, ինչպիսիք են կլիմայի փոփոխությունը, COVID-19-ի համավարակը, միջազգային խաղաղության և անվտանգության, կայուն զարգացման խնդիրները։

Այսքանով թույլ տվեք ավարտել իմ ելույթը և հաջողություն մաղթել ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 76-րդ նստաշրջանի աշխատանքներին:

Շնորհակալություն ուշադրության համար:

դիտվել է 245 անգամ
Հայաստանը կմասնակցի «Եվրատեսիլ 2022» երգի մրց... Աշխարհին կորոնավիրուսային պանդեմիայից վատ աղե... Ֆրանսիայում հայտնաբերվել է տղամարդու գլխատված... Տիգրան Արզաքանցյանի բանկային հաշիվները կալանք... Ավինյանը մասնագիտական կարողություններ չունի Զ... ԱՀ-ի աշխատանքի,սոցիալական և միգրացիայի հարցեր... Ինչպես տապալվեց Սղնախի բեկումնային օպերացիան․... Նեպալում և Հնդկաստանում ավերիչ ջրհեղեղների և ... «Մենք սկսել ենք արտասահմանյան ընկերություններ... Իշխանությունը «ձեռքերը լվացել է» հայ ռազմագեր... «Հիասքանչ». Աթենա Մանուկյանը` գրավիչ կերպարու... Այսուհետ ով ասի՝ «իմ ձենը ի՞նչ պտի փոխի», այս... Դաշտի «զոնդա՞ժ», թե՞ ակնարկ. ի՞նչ է հուշում Ա... Լարված իրավիճակ` 7-րդ Մասիվում. քաղաքացիների ... Մենք հասնում ենք մեր ուզածին. Ալիև Հանդիպում Քանաքեռ֊Զեյթունի ՀՀԿ տարածքային կազ... Սաակաշվիլի դեմ Վրաստանի սահմանն ապօրինի հատել... Առողջապահական դեֆոլտ. համաճարակաբաններն ահազա... Հայտնի է աշխարհի ամենահանրաճանաչ ապրանքանիշը ... Առաջիկա օրերին ջերմաստիճանի նվազման վերաբերյա... Բայդենի վարչակազմը ներկայացրել է 5-11 տարեկան... Ամերիկուհին կերել է հանգուցյալ ամուսնու մոխիր... Ալեն Սիմոնյանը հանդիպել է Հունաստանի խորհրդար... Եվրախորհրդարանը Նավալնիին շնորհել է Սախարովի ... ԱՄՆ-ն Մեքսիկայի հետ սահմանին 1986-ից ի վեր ռե... Մոսկվայում կայացել է Ղարաբաղի հարցով եռակողմ ... ԱԱԾ-ն արձագանքել է 44-օրյա պատերազմի մասնակից... Ոստիկաններն այցելել են Արմեն Աշոտյանի բնակարա... «Աստված ողորմած է». հայտնի է Լիլիթ Հովհաննիսյ... Հենրիկ Սահակյանը 5:0 հաշվով հաղթել է թուրք բռ... «Վթարի հետ կապ չունենք, բայց վնասում են մեր ը... «Լրատվամիջոցների պատճառով՝ թաքնված երեխաներին... Սամվել Բալասանյանին շանտաժի՞ են ենթարկում Բիթքոինի արժեքը հասել է պատմական առավելագույն... Պեսկովն ասել է, որ Պուտին-Բայդեն հանդիպումը կ... Թուրքիայի ՆԳ նախարարը ժամանել է Թեհրան ՆԱՏՕ-ն մտադիր չէ զենք տեղակայել տիեզերքում. Ս... Վրաստանում ամբողջությամբ պատվաստված է չափահաս... «ԳԱԶԵԼ»-ի վթարը տեղի է ունեցել այնտեղ, որտեղ ... ​«Առուշ Առուշանյան» դաշինքի ձայները պակասել ե... «Անհավանական մեծ ծախսեր». Բուզովան նշել է, թե... Սահակաշվիլին Վրաստան է մտել կաթնամթերք տեղափո... «ԳԱԶԵԼ»-ի վթարի հետեւանքով վիրավորների թիվը 1... Քաղաքացին վստահ չէ՝ իրեն «ԱստրաԶենեկա»-ո՞վ են... ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են ադրբեջանական... 10 000 տոննա ձուկ է դուրս եկել լճից, ցույց են... Հայաստանը կմասնակցի «Եվրատեսիլ 2022»-ին Թայվան․ Չինաստանի հետ պատերազմի շանսերը հաջոր... Մահացել է դերասան Վիկտոր Եվգրաֆովը, որը Շերլո... Շոյգու. ՆԱՏՕ-ն անմիջապես ՌԴ եւ Բելառուսի Միու... ԵՄ զեկույց. Պատերազմի ժամանակ Թուրքիան Ադրբեջ... Լուկաշենկոն պատրաստ է պատվաստվել կորոնավիրուս... Երևանում կանցկացվեն «Լեհական մշակույթի օրեր» Financial Times. Թուրքիան, ամենայն հավանականո... «Լավագույն մարզավիճակում է». Ուիլ Սմիթը նիհար... Պուտինը ներկա չի լինի կլիմային նվիրված Գլազգո... Լավրով․ Աֆղանստանում իշխանափոխությունը կատարվ... Հայկական տրանսպորտային միջոցների տեխանձնագրեր... ԱՀԿ․ Եվրոպան աշխարհում միակ տարածաշրջանն է, ո... Կովին բախվելուց հետո մեքենան ընկել է ձորը. հի... Սելին Դիոնն առողջական լուրջ խնդիրների պատճառո... Մեկ օրում բացահայտվել է 68 հանցավործություն, ... Ռաֆայել Նադալ. Թենիսը զարգանում է սխալ ուղղու... Թուրքմենստանի նախագահը «Լուկօյլի» ղեկավարի հե... Սիերա Լեոնեի նորանշանակ դեսպանն իր հավատարմագ... Դուք նույնիսկ գրություններին չեք կարողանում ա... Էներգետիկայի ոլորտում պետական տեխնիկական վերա... Թրոմբերի առաջացման հակվածություն ունեցող մարդ... Բաղրամյան․ «Վեոլիա»-ում ջրի կորուստները կազմո... Հայաստանի ՀԾԿՀ. «Հրազդան-5»-ը և նոր ՋԷԿ-ը լիո... Իսրայելում կորոնավիրուսի նոր AY.4.2 շտամով վա... Պաշտոնյա. Չեմ կարող պնդել, որ գազի եւ էլեկտրա... Ֆրանսիայում Հայաստանից եւ Վրաստանից անձինք են... Պետական կառույցների ծառայողական մեքենաները կփ... «ԳԱԶԵԼ»-ի վթարի հետեւանքով վիրավորներից 3-ի վ... Աբսուրդի ժանրից․ Բաքվում բացատրում են ԿԽՄԿ փո... Ձկնորսները փակել էին Երևան-Սևան մայրուղին. Ժա... Հունվարի 1-ից ջրի սակագինը 10 տարով կարող է բ... Վանո Սիրադեղյանի հուղարկավորության կազմակերպմ... Ֆրանսիայից ժամանած բժիշկները ՀՀ-ում բնակվող տ... Գերիները պետք է անհապաղ վերադարձվեն հայրենիք՝... Արցախում կորոնավիրուսի 35 նոր դեպք է գրանցվել... Իրանը կվերսկսի տուրիստական վիզաների տրամադրու... Ադրբեջանում գերության մեջ պահվող գերիների ծնո... Կաքավաձորի խաչմերուկում մարդատար «ԳԱԶԵԼ»-ի 5 ... Իբրահիմովիչ. Մեր վատագույն խաղն էր ՉԼ-ի այս մ... Պատվաստման գնալիս չի կարելի մոռանալ դիմակ կրե... Բրազիլիայի նախագահին ցանկանում են մեղադրել զա... Դամասկոսում բանակային ավտոբուսում ռումբի պայթ... Սերգեյ Բեզռուկովը կորոնավիրուսով հոսպիտալացվե... Հյուսիսային Կորեան հաստատել է սուզանավից նոր ... ՀԱՊԿ քաղաքական և միջազգային համագործակցության... ՊԵԿ նախագահն ԱՄՆ դեսպանի հետ քննարկել են հարկ... Կապավորի օրվան ընդառաջ ռուս խաղաղապահները համ... Ալիևը Թալիշի մշակույթի տունը ներկայացրել է որ... Պտղունք համայնքին պատճառվել է 11մլն. դրամի վն... 44-օրյա պատերազմ. Իրական և Պաշտոնական քրոնիկո... Facebook-ը մտադիր է փոխել անվանումը Հանդիպում համաշխարհային սպորտի լեգենդ, օլիմպի... Սաակաշվիլու վերադարձը Վրաստան պետք է լուրջ ըն...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan