ՄԱԿ-ի ԳԱ շրջանակում հանդիպել են Ադրբեջանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարները
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի շրջանակում հանդիպել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լե Դրիանի հետ:
Ինչպես փոխանցում են ադրբեջանական ԶԼՄ-ները, հանդիպման ընթացքում նախարարները կարծիքներ են փոխանակել երկրների միջև երկկողմ հարաբերությունների վերաբերյալ և հետաքրքրվածություն են հայտնել դրանց զարգացման գործում:
Կողմերն անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի՝ ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում իրականացվող աշխատանքներին: