Մահվան ելքով վրաերթ՝ Սյունիքում. կաթի գործարանին պատկանող Ford Transit-ով վրաերթի է ենթարկվել նույն գործարանի աշխատակիցը. shamshyan.com
Այսօր՝ սեպտեմբերի 24-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Սյունիքի մարզում, այս մասին հաղորդում է Shamshyan.com-ը:
Ժամը 10։50-ի սահմաններում ոստիկանության Սիսիանի բաժին ահազանգ է ստացվել, որ Սիսիան քաղաքի վերջնամասում՝ գաջի գործարանի հարակից տարածքում, Ford մակնիշի ավտոմեքենան, որը օգտագործվում է որպես կաթ տեղափոխելու ցիստեռն, վրաերթի է ենթարկել հետիոտնին։
Ոստիկանները պարզել են, որ վրաերթի հետևանքով մահացածը Սյունիքի մարզի բնակիչ Լիլիթ Մկրտումյանն էր, որն աշխատում էր հարևանությամբ գործող կաթի կոմբինատում։