Հս. Կորեան հայտնել է Սեուլի հետ երկխոսության պայմանը
ԿԺԴՀ-ն պատրաստ է Սեուլի հետ երկխոսության, եթե Հարավային Կորեան թշնամություն չդրսևորի: Այդ մասին ասվում է Կորեայի աշխատանքիային կուսակցության կենտկոմի բաժնի փոխղեկավար Կիմ Յո Չժոնի (նա նաև ԿԺԴՀ-ի ղեկավար Կիմ Չեն Ընի քույրն է) հայտարարության մեջ, որը հրապարակվել է հյուսիսկորեական Կենտրոնական հեռագրական գործակալության (ԿՀԳ) կողմից, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
«Մենք որքան պետք է պատրաստ ենք կառուցողականորեն քննարկել միջկորեական հարաբերությունների վերականգնման ու զարգացման հեռանկարները մշտական սերտ շփման դեպքում, եթե միայն Հարավային Կորեան չդրսևորի թշնամություն և հրաժարվի երկակի ստանդարտներից, թողնի անցյալը, որտեղ նա բծախնդրություն է ցուցաբերել ամեն ինչի և բոլորի նկատմամբ, և այսուհետև լավ կշռադատի իր յուրաքանչյուր խոսքն ու գործը»,-հայտարարել է Կիմ Յո Չժոնը:
Կիմ Յո Չժոնի խոսքով՝ երկու կողմերի միջև պատերազմն ավարտվելու մասին հայտարարելու համար պետք է «երաշխավորվի փոխադարձ հարգանքը», և սկզբի համար անհրաժեշտ է հրաժարվել նախատրամադրվածությունից, մյուս կողմի նկատմամբ «թշնամական քաղաքականությունից, անարդարացի երկակի ստանդարտներից»: