Իշխան Սաղաթելյանը հայտարարեց ընդդիմության կողմից փողոցային պայքարը վերսկսելու մասին․ սեպտեմբերի 26-ին կլինի երթ
Ազգային ժողովի փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտարարեց ընդդիմության կողմից փողոցային պայքարը վերսկսելու մասին։
«Միայն խորհրդարանական գործունեությամբ այն մարտահրավերները, սպառնալիքները, որոնց առջև մեր երկիրը կանգնած է, չենք կարող չեզոքացնել: Սեպտեմբերի 26-ին ունենք երթ, դրանից հետո կտեսնեք բազմաթիվ ակցիաներ և գործողություններ»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Սաղաթելյանը:
Նշենք, որ պատգամավորը հայտնել էր նաև, թե հոկտեմբերից «Հայաստան» խմբակցության պատգամավորները վերսկսելու են նաև մարզային այցելություններ։
«Սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 9-ը պլանավորված բազմաթիվ միջոցառումներ կան»,-հավելեց Սաղաթելյանը։