Վրաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվն ավելացել է 1698-ով
Վրաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվն ավելացել է 1698-ով, մահացել է 38 մարդ։
StopCov-ի հաղորդմամբ՝ պանդեմիայի սկզբից վարակման 603 763 դեպք է հայտանբերվել։
Միեւնույն ժամանակ, վերջին մեկ օրում ապաքինվել է 1910 մարդ, պանդեմիայի սկզբից՝ 572 353 մարդ, մահացել է 8749 մարդ։