Microsoft-ը թողարկել է իր ամենահզոր նոթբուքը
Microsoft-ը ներկայացրել է Surface Laptop Studio դյուրակիր համակարգիչը, հաղորդել է XDA Developers-ը:
Սարքի մասին հայտարարվել է Surface միջոցառման ժամանակ: Նոթբուքը ունի հիբրիդային ձեւ եւ կարող է փոխակերպվել պլանշետի: Սարքը հագեցած է 14.4 դյույմանոց էկրանով՝ 2400x1600 պիքսել թույլատրությամբ եւ 120 հերց թարմացման արագությամբ: Համակարգիչը հիմնված է Intel Core H35 սերիայի պրոցեսորի վրա, չիպի հաճախականությունը կարող է հասնել 4700 մեգահերցի:
Լրագրողների կարծիքով՝ Surface Laptop Studio-ն Microsoft-ի կողմից երբեւէ թողարկած ամենահզոր նոթբուքն է: Հեղինակները նկատել են, որ սարքի պրոցեսորն ունի 35 վտ հզորություն, մինչդեռ Surface-ի այլ դյուրակիր համակարգիչների մեծ մասը հագեցած է 15 վտ չիպերով: Լրացուցիչ վճարի դիմաց սարքը կարող է հագեցվել Nvidia GeForce RTX 3050 Ti գրաֆիկական քարտով:
Համակարգիչը հագեցած է 32 գիգաբայթ օպերատիվ հիշողությամբ եւ երկու տերաբայթ հզորությամբ SSD սկավառակով:
Surface Laptop Studio-ի արժեքը սկսվում է 1.599 դոլարից կամ մոտ 118.000 ռուբլիից: Նոթբուքը վաճառքի կհանվի հոկտեմբերի 5-ին: