Սիրիայում ռուս ռազմական օդաչուի սպանության համար հեռակա կարգով ձերբակալվել է Սիրիայի քաղաքացին
Մոսկվայի Բասմանի դատարանը հեռակա կարգով ձերբակալել է Սիրիայի քաղաքացի Ադին բին Ադան Ռամադանին, ով ներգրավված է Սիրիայում ռուս ռազմական օդաչուի սպանության գործում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Դատարանը խափանման միջոց է ընտրել հեռակա կարգով կալանավորումը։ Ռամադանը գտնվում է միջազգային հետախուզման մեջ»,-ասել է դատարանի մամուլի ծառայությունը:
Ռամադանին հեռակա մեղադրանք է առաջադրվել ՌԴ Քրեական օրենսգրքի 244-րդ («Մահացածների մարմինների պղծում»), 105-րդ («Դիտավորյալ սպանություն»), եւ 208-րդ («Մասնակցություն անօրինական զինված խմբին») հոդվածներով։