Առողջապահության նախարարություն. կա որոշակի տարբերակված վերաբերմունք պատվաստանյութերի հանդեպ
Այո, որոշակի տարբերակված վերաբերմունք պատվաստանյութերի հանդեպ կա։ Այս մասին ՀՀ Ազգային ժողովում, Մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովի աշխատանքային քննարկման ժամանակ, սեպտեմբերի 23-ին ասաց հանրապետության առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Նրա խոսքով՝ յուրաքանչյուր արտադրող երկիր ինքն է որոշում իր սեփական քաղաքականությունը պատվաստման մասով։
«Ասենք՝ ո՞ր պատվաստանյութին տալ նախապատվությունը, ի՞նչ չափով ուսումնասիրել այս կամ այն պատվաստանյութի գրանցումը եւ ո՞ր փուլում թույլատրել պատվաստանյութի ներկրումը երկիր։ Բայց Հայաստանն առաջնորդվում է մեկ սկզբունքով՝ հանրապետությանը հնարավորություն տալ ունենալ այնքան պատվաստանյութեր, որոնք թույլ կտան քաղաքացիներին ազատ տեղաշարժվել տարբեր երկրներում»,- պարզաբանել է Ավանեսյանը։