Բրիտանիայի վարչապետը խոստովանել է, որ մտածել է փոխել իր անունը ի պատիվ հյուսիսային քամու աստծո
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ունեցած ելույթի ժամանակ ասել է, որ մտածում է իր անունը փոխել Բորեաս Ջոնսոնի անունով՝ ի պատիվ հունական դիցաբանության հյուսիսային քամու աստծո եւ ի նշան վերականգնվող էներգիայի աջակցության, հայտնում է BBC News-ը:
«Մենք հյուսիսային ծովում Մեծ Բրիտանիայի եւ Հոլանդիայի միջեւ հողմային տուրբիններից հսկայական անտառներ ենք ստեղծել: Մենք այնքան էներգիա ենք արտադրում քամուց, որ ես նույնիսկ մտածեցի փոխել իմ անունը՝ ի պատիվ հյուսիսային քամու աստծո եւ դառնալ Բորեաս Ջոնսոնը»,- ասել է նա Գլխավոր ասամբլեայի դահլիճում:
Բնապահպանական հիմնախնդիրներին նվիրված ելույթի ժամանակ քաղաքական գործիչը հիշատակել է նաեւ Muppets Show-ի կերպարին՝ Կերմիտ գորտին:
«Երբ Կերմիտ գորտն ասաց, որ կանաչ լինելը հեշտ չէ, ես կասեմ, որ նա սխալ էր: Դա հեշտ է, հաճելի եւ ճիշտ: Իսկ Կերմիթ գորտը չափազանց վատ էր վերաբերվում միսս Փիգիին»,- ասել է ջոնսոնը:
Սակայն Մեծ Բրիտանիայի վարչապետը, ի աջակցություն կլիմայի փոփոխության դեմ պայքարի մասով իր տեսակետներին, դիմեց նաեւ ավելի լուրջ հեղինակություննրի, օրինակ՝ հին հույն դրամատուրգ Սոֆոկլեսին: