Պաշտպանության նախարարի գլխավորությամբ անցկացվել է ԶՈՒ–երում ձմռան նախապատրաստական աշխատանքներին նվիրված հավաք
ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի գլխավորությամբ այսօր՝ սեպտեմբերի 22–ին, անցկացվել է զինված ուժերում ձմռան նախապատրաստական աշխատանքներին նվիրված հավաք-խորհրդակցություն։
Ինչպես տեղեկանում ենք նախարարության կայքից, ՊՆ եւ ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի մասնակցությամբ անցկացված խորհրդակցությանը, տեսակապի միջոցով, մասնակցել եւ քննարկվող թեմայի վերաբերյալ զեկույցներով են հանդես եկել բանակային զորամիավորումների հրամանատարները։
Պաշտպանության նախարարը հրահանգել է հետեւողական լինել կատարվող աշխատանքների հարցում եւ ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցները` ձմռան ընթացքում պատշաճ ծառայության կազմակերպման համար:
Արշակ Կարապետյանը նաեւ հանձնարարել է առանձնահատուկ ուշադրություն դարձնել զինված ուժերում բջջային կապից օգտվելու համապատասխան հրամանի պահանջների կատարմանը։