Սուդանում զինվորականները փորձել են հեղաշրջում իրականացնել
Սուդանում տեղի է ունեցել պետական հեղաշրջման փորձ: Մի խումբ զինվորականներ փորձել են վերահսկողություն հաստատել երկրի մայրաքաղաք Խարտումի վրա, հայտնում է Al Arabiya հեռուստաալիքը:
Առավոտյան տանկեր են հայտնվել Խարտումի փողոցներում, իսկ զինծառայողները փակել են Նեղոս գետի բոլոր կամուրջները:
Զինված ուժերի հրամանատարությունը և երկրի իշխող ինքնիշխան խորհուրդը հեռուստատեսությամբ կոչով են դիմել` «պաշտպանել երկիրը և պաշտպանել անցումային շրջանը»:
Ըստ թերթի՝ հեղաշրջման անհաջող փորձ է կատարվել զրահատանկային ուժերի սպաների կողմից, որոնք երկրի նախկին նախագահ Օմար ալ-Բաշիրի կողմնակիցներից:
Զինված հեղաշրջման փորձը գլխավորել է գեներալ-մայոր Աբդել Բակի Բաքրաուին, որը ծրագրել էր ձերբակալել ինքնիշխան խորհրդի և ռազմական խորհրդի անդամներին:
Ընդհանուր առմամբ բերման է ենթարկվել մոտ 40 սպա, այդ թվում՝ Բաքրաուին: Իրավիճակը գտնվում է իշխանությունների լիակատար վերահսկողության ներքո: