Երգիչ Հայկոն վարակվել է կորոնավիրուսով, նա հոսպիտալացված է, նրա վիճակը գնահատվում է ծանր. Երգչին այցելել է Ալեն Սիմոնյանը. «Փաստինֆո»
Այսօր ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այցելել է հիվանդանոցում գտնվող հայտնի երգիչ, երգահան Հայկ Հակոբյանին՝ Հայկոյին։ Տեղեկությունը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց Սիմոնյանի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը։
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ երգիչը վարակվել է կորոնավիրուսով, նրա վիճակը ծանր է գնահատվում։