Երևանում բախվել են Mazda-ն ու Opel-ը. վարորդները տեղափոխվել են հիվանդանոց
Այսօր, սեպտեմբերի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է shamshyan.com – ը, ժամը 01:00-ի սահմաններում Ծիծեռնակաբերդի խճուղում թիվ 23 էլեկտրասյան դիմաց, բախվել են Երևանի բնակիչներ, 31-ամյա Նարեկ Դալլաքյանի վարած Opel մակնիշի և 32-ամյա Սերգեյ Համբարձումյանի Mazda մակնիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով Ս. Համբարձումյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա», իսկ Ն. Դալլաքյանը՝ «Աստղիկ» ԲԿ:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: