Մահացել է ԳԱԱ ակադեմիկոս, ԵՊՀ տեսական ֆիզիկայի ամբիոնի պատվավոր վարիչ Էդվարդ Չուբարյանը
85 տարեկան հասակում կյանքից հեռացել է հայ մեծանուն ֆիզիկոս, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, Երևանի պետական համալսարանի Գուրգեն Սահակյանի անվան տեսական ֆիզիկայի ամբիոնի պատվավոր վարիչ Էդվարդ Վարդանի Չուբարյանը, հայտնում են Երևանի պետական համալսարանից։
Ակադեմիկոս Չուբարյանը հեղինակ է շուրջ 150-ից ավելի գիտական աշխատանքների և բուհական դասագրքերի։ Դրանք զեկուցվել են նախկին միութենական ու միջազգային գիտաժողովներում և լայն ճանաչում են գտել ինչպես նախկին միության, այնպես էլ արտասահմանյան գիտական շրջանակներում: