Եղանակը Հայաստանում
Հայաստանի Հանրապետության տարածքում այսօր, ինչպես նաև սեպտեմբերի 21-ին, սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։
«Սեպտեմբերի 20-ին, 22-ին՝ առանձին շրջաններում, 23-ին` շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ: Քամին՝ հարավարևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ», – նշված է ԱԻՆ հաղորդագրության մեջ:
Օդի ջերմաստիճանը մինչև վաղն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով:
Եղանակի տեսություն – Sputnik Արմենիա, 1920, 18.09.2021
Երևան քաղաքում սեպտեմբերի 19-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 23-ին` կեսօրից հետո, սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Ջերմաստիճանն այսօր ցերեկային ժամերին կլինի +29…+31, երեկոյան` +22…+24 աստիճան։