ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը լրացուցիչ 5,4 մլն դոլար կհատկացնի Վրաստանին կորոնավիրուսի դեմ պայքարի համար
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID) լրացուցիչ 5,4 մլն դոլար կհատկացնի Վրաստանում կորոնավիրուսը հաղթահարելու համար: Հաղորդում է 1tv.ge-ն։
«Մենք ուրախ ենք հայտարարելու մի քանի դրամաշնորհներից առաջինը՝ ուղղված Վրաստանում COVID-19-ի ազդեցության խնդրի լուծմանը:
Zinc Network ցանցի հետ համատեղ մենք կմշակենք սոցիալական գովազդներ, որը կփարատի բնակչության շրջանում պատվաստումների շուրջ առասպելները և կխոսի պատվաստանյութի դրական կողմերի մասին, ինչպես նաև հասարակությանը կտրամադրի պատվաստումների վերաբերյալ փաստերի վրա հիմնված տեղեկատվություն:
Շուտով հայտնի կդառնա լրացուցիչ ծրագրերի և վստահելի միջազգային գործընկերների մասին, որոնք կհեշտացնեն անվտանգ և արդյունավետ պատվաստանյութերի հասանելիությունը:
Ծրագրերը կենտրոնանալու են խոցելի և անմատչելի տարածքներում ապրող բնակչության վրա, ինչը կօգնի Վրաստանի բնակչությանը COVID-19 դեպքերի կանխարգելման, ժամանակին հայտնաբերման և վերացման գործում»,-ասված է USAID-ի հայտարարության մեջ: