Գավառում բռնկված հրդեհը մեկուսացվել է․ այրվել է մոտ 1500 հակ կուտակած անասնակեր
Սեպտեմբերի 18-ին` ժամը 16։29-ին, Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գավառ քաղաքի Հացառատ թաղամասում այրվում է անասնակեր։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։35-ին։ Այրվել է մոտ 1500 հակ կուտակած անասնակեր։