Ջալալաբադում տեղի ունեցած պայթյունի հետևանքով առնվազն երեք մարդ է զոհվել
Առնվազն երեք մարդ է զոհվել Ջալալաբադ քաղաքում ականապատ մեքենայի պայթյունի հետեւանքով, հայտնել է աֆղանական Ariana News հեռուստաալիքը:
Հեռուստաալիքի տվյալներով՝ ևս 18 մարդ վիրավորվել է, սակայն Նանգարհար նահանգի իշխանությունները հայտարարել են, որ պայթյունի հետևանքով զոհեր չկան: