Իտալիայում բոլոր պետական ու մասնավոր ընկերությունների աշխատակիցները պարտավոր են կորոնավիրուսի դեմ պատվաստված լինելու, բացասական թեստի կամ էլ կորոնավիրուսից բուժված լինելու մասին տեղեկանք ներկայացնել
Իտալիայում բոլոր պետական ու մասնավոր ընկերությունների աշխատակիցները հոկտեմբերի 15-ից պարտավոր են կորոնավիրուսի դեմ պատվաստված լինելու, բացասական թեստի կամ էլ կորոնավիրուսից բուժված լինելու մասին տեղեկանք ներկայացնել, այլապես իրենց հաշվին արձակուրդ են մեկնելու՝ ասված է Իտալիայի կառավարության ընդունած որոշման մեջ։
Իտալիան Եվրոպայի առաջին պետությունն է, որ նման խիստ նորմ է սահմանում։ «Կանաչ անձնագրեր» պարտավոր են ներկայացնել բոլոր աշխատող անձինք:
Հոկտեմբերի կեսից մոտ 23 միլիոն մարդ պետք է ներկայացնի պատվաստումը հաստատող փաստաթուղթ կամ կորոնավիրուսի բացասական թեստ: