Ելփին գյուղում հրդեհ է բռնկվել․ դեպքի վայր է մեկնել 2 մարտական հաշվարկ
Սեպտեմբերի 17-ին, ժամը 21։53-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ելփին գյուղում այրվում է անասնակեր։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։