Պարգևատրումները սիմվոլիկ են՝ նվիրված Անկախության 30-ամյակին․Հերիքնազ Տիգրանյան
Այսօր իշխանական պատգամավորները խորհրդարանում անդրադարձան ԱԺ աշխատակազմի և պատգամավորների պարգևատրումներին:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը նշեց, որ պարգևատրումները սիմվոլիկ են՝ նվիրված Անկախության 30-ամյակին:
«Պարգևավճարները չեն վերաբերում միայն օրենսդիր մարմնին, դա վերաբերում է ամբողջ պետական ապարատին. հանրային ծառայողները ՀՀ անկախության տոնի առթիվ խրախուսում են ստացել»: