Լուսացույցերի տեղադրման աշխատանքներ՝ Էջմիածնում
Էջմիածին քաղաքում ընթացքի մեջ են լուսացույցերի տեղադրման աշխատանքները: Ընթանում են ինչպես հին լուսացույցերի փոխարինման, այնպես էլ նախկինում լուսացույցով չկարգավորվող մի քանի խաչմերուկների՝ լուսացույցերով կահավորման աշխատանքներ:
Երկու խաչմերուկում՝ Վազգեն Առաջին-Սբ. Մ. Մաշտոց եւ Սբ. Մ. Մաշտոց – Տիգրան Մեծ (նախկին Սպանդարյան), հին լուսացույցերը փոխարինվում են ժամանակակից լեդ, թվատախտակային լուսացույցերով, որոնք հետիոտնին եւ վարորդին հնարավորություն են տալիս տեսնել, թե քանի վայրկյան է մնացել փողոցը հատելու համար:
Երթևեկության անվտանգության ապահովման եւ կազմակերպման նկատառումով եւս 3 խաչմերուկ կկահավորվի լուսացույցերով: Դրանք են՝