Զորամասում անցկացվել են շտաբային մարզումներ
Սեպտեմբերի 15-16-ը N զորամասում անցկացվել են շտաբային մարզումներ։
Ինչպես տեղեկացրին ՀՀ ՊՆ-ից, ճշգրտվել են ստորաբաժանումների մարտական խնդիրները, փոխգործակցության կարգը։ Ստուգվել են հրամկազմի գործնական հմտությունները մարտական գործողությունների ժամանակ, մարտի ընթացքում փաստաթղթերի մշակման, ինչպես նաև կտրուկ փոփոխվող իրադրության պայմաններում արագ և նպատակային որոշումներ կայացնելու նրանց ունակությունները: