Սերգեյ Ատոմյանը նշանակվել է Քրեակատարողական ծառայության պետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումներով՝ Սերգեյ Ատոմյանն ազատվել է Արարատի մարզպետի տեղակալի պաշտոնից և նշանակվել է Քրեակատարողական ծառայության պետ:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝
Սերգեյ Ատոմյանին նշանակել Քրեակատարողական ծառայության պետ»,- ասված է վարչապետի որոշման մեջ: