Ճանապարհաշինություն ինտենսիվ երթևեկության պայմաններում․ Գյումրի-Արմավիր հանրապետական նշանակության ճանապարհի 2,5 կմ հատվածում կապիտալ նորոգումներ են
Գյումրի-Արմավիր հանրապետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներն ընթանում են Ղարիբջանյան գյուղի 2,5 հատվածում, որը կենսական նշանակություն ունի Ախուրյանի տարածաշրջանի 13 գյուղերի համար։ Այն Գյումրիին կապող միակ ճանապարհն է տասնյակ համայնքների համար։ Ընդհանուր 73 կմ երկարության հանրապետական նշանակության մայրուղու շուրջ 43 կմ-ն անցնում է Շիրակի մարզով։ Կապիտալ նորոգումներն այս տարի վերաբերում են միայն 2,5 կմ-ին։
Երկու ամիս է՝ Ռուսաստանից Հայաստան բեռնափոխադրումներ իրականացնող ծանրաքարշ մեքենաների, ուղևորատար տրանսպորտային միջոցների երթևեկությունը միակողմանի է: Դժվարանցանելի ճանապարհի գրունտային շերտը հարթեցվել է, հիմքերի ամրացման աշխատանքների ընթացքում ի հայտ են եկել ճահճային հատվածներ, ինչի պատճառով ճանապարհի երթևեկելի մասում իջվածքներ են առաջացել։
«Ճահճային տեղեր կան, թույլ տեղեր կան, ճահճային տեղերը հիմա բացել ենք ու 56 սմ փորել ենք, ծանր մեքենաների տակ երևում է թույլ հատվածները։ Նախքան շեբենապատելը բութ ու կարծր քարեր կլցնենք ու կամրացնենք հիմքերը»,- ասում է «Մերձմոսկովյան» ԲԲԸ աշխղեկ Գվիդոն Հարությունյանը։