Երևանի քաղաքապետ․ չեմ պատրաստվում հրաժարական տալ
Չեմ պատրաստվում հրաժարական տալ։ Այս մասին Ավագանու խորհրդի նիստում երեկ հայտարարել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։
Նա հեգնանքով նշել է, որ ԶԼՄ-ներում գրում են իր հրաժարականի մասին արդեն երեք տարի։ «Այն օրվանից, երբ ես զբաղեցրեցի այս պաշտոնը, ԶԼՄ-ներում գրում են իմ հրաժարականի մասին։ Սակայն ես այստեղ աշխատում եմ»,-նշեց նա։