Unicode-ը 38 նոր էմոջի է ցուցադրել
Inocode կոնսորցիումը Twitter-ում հրապարակել է էմոջի հավաքածուի 14-րդ տարբերակը, որը համալրվել է 37 նոր սիմվոլներով, փոխանցել է Gazeta-ն:
Նոր էմոջիներից են հալված դեմքը, ռազմական ողջույնը, տրոլը, K-pop երաժշտության սիրահարների շրջանում հայտնի ժեստը` սրտի տեսքով ծալված մատները եւ այլն:
Մաշկի տարբեր երանգները հաշվի առնելով՝ հավաքածուում կհայտնվի 75 նոր սիմվոլ, իսկ թարմացումից հետո էմոջիների ընդհանուր թիվը կհասնի 3633-ի:
Կոնսորցիումը մերժել է հավաքածուում հղի տղամարդու էմոջի ավելացնելու առաջարկը:
Նոր էմոջիները հասանելի կլինեն սեպտեմբերին կամ հոկտեմբերին, երբ մշակողները փոփոխություններ կկատարեն օպերացիոն համակարգերում: