ՀՀ ԶՈՒ ներկայացուցիչները դիտորդի կարգավիճակով կմասնակցեն «Զապադ-2021» զորավարժության ակտիվ փուլին․ ՊՆ
Սեպտեմբերի 14-ին ՀՀ զինված ուժերի ներկայացուցիչները Բելառուսի «Օբուզ Լեսնովսկ» զորավարժադաշտում դիտորդի կարգավիճակով կմասնակցեն Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի Հանրապետության «Զապադ-2021» համատեղ ռազմավարական զորավարժության ակտիվ փուլին: Այս մասին տեղեկանում է ՀՀ ՊՆ-ից։