Apple-ի համահիմնադիրը հայտնել է սեփական տիեզերական ընկերությունը ստեղծելու մասին
Ամերիկյան Apple ընկերության համահիմնադիր Սթիվ Վոզնյակը հայտարարել է Ripcord ռոբոտատեխնիկական ընկերության գլխավոր տնօրեն Ալեքս Ֆիլդինգի հետ սեփական տիեզերական ընկերությունն ստեղծելու մասին, որն անվանվել է Privateer Space:
Ինչպես հայտնում է «Կոմերսանտը», նորաստեղծ ընկերության գործարկման մասին Վոզնյակը տեղեկացրել է իր թվիթերյան էջում: Դրա գործունեության և ծրագրերի մասին ձեռնարկատերերը պատրաստվում են հայտարարել AMOS Tech 2021 միջոցառման շրջանակում, որը կայանալու է սեպտեմբերին Հավայան կղզիներում:
Թվիթերյան գրառմանը Վոզնյակը կցել է ընկերության մասին պատմող տեսանյութը, որում նշվում է, որ Privateer Space-ն աշխատում է այն ուղղությամբ, որ տիեզերքն անվտանգ և հասանելի լինի ողջ մարդկության համար: