Հյուսիսային Կորեան հայտարարել է նոր թևավոր հրթիռի փորձարկման մասին
Հյուսիսային Կորեան նոր տիպի հեռահար թևավոր հրթիռի փորձնական արձակում է կատարել, հաղորդել է հյուսիսկորեական պետական լրատվական գործակալությունը, գրում է nytimes.com-ը:
Այն փորձարկումը հաջող է անվանել՝ նշելով, որ ներկա են եղել երկրի բարձրաստիճան պաշտոնյաներ:
Սեպտեմբերի 11-ին և 12-ին կայացած փորձարկումների ընթացքում հրթիռները թռել են 1500 կմ, հարվածել նշանակված թիրախներին և ընկել երկրի տարածքային ջրերը:
Ավելի վաղ՝ հունիսի կեսերին, Հյուսիսային Կորեայի Աշխատանքային կուսակցության համագումարում ղեկավար Կիմ Չեն Ընը հայտարարել էր, որ երկիրը պետք է պատրաստ լինի «ինչպես ԱՄՆ-ի հետ երկխոսության, այնպես էլ առճակատման»: