«Ապրելու երկիր» կուսակցությունը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին
Մանե Թանդիլյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնում է.
««Ապրելու երկիր» կուսակցությունը որոշում է կայացրել մասնակցել հոկտեմբերի 17-ին տեղի ունենալիք ՏԻՄ ընտրություններին՝ Գյումրի, Դիլիջան, Մեղրի, Տաթև, Տեղ համայնքներում։
Գյումրիի ընտրություններում համամասնական ցուցակը գլխավորում է Կարեն Մալխասյանը
Դիլիջանի ընտրություններում համամասնական ցուցակը գլխավորում է Արմինե Հովհաննիսյանը
Մեղրի ընտրություններում համամասնական ցուցակը գլխավորում է Արմեն Հայրապետյանը
Տաթևի ընտրություններում համամասնական ցուցակը գլխավորում է Մարատ Գերասիմյանը
Տեղի ընտրություններում համամասնական ցուցակը գլխավորում է Արգամ Հովսեփյանը»: