Կորոնավիրուսի հաջորդ ալիքը խիստ վտանգավոր կլինի 60-ից բարձր տարիքի մարդկանց համար․ Գաբունիա
Վրաստանի առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիան հայտարարել է, որ հաջորդ տարի՝ նոր տարուց հետո, պետք է սպասել կորոնավիրուսի նոր ալիքների: Հայտնում է jnews.ge-ն։
Նրա խոսքով, եթե 60-ից բարձր մարդկանց շրջանում պատվաստման մակարդակը չբարելավվի, հաջորդ ալիքը նրանց համար խիստ վտանգավոր կլինի:
«Պետք է նշել և ուշադրություն հրավիրել այն փաստի վրա, որ այսօր մեր դեպքում հոսպիտալացումն ու մահացությունն ավելի բարձր են 60 տարեկանից բարձր մարդկանց շրջանում: Այս տարիքային խմբին պատկանող անձանց շրջանում մենք ունենք պատվաստումների ամենացածր ցուցանիշը: Այսպիսով, այս ցուցանիշը պետք է փոխվի հակառակ ուղղությամբ: Պատվաստվածների միջև հարաբերակցությունը պետք է 60 տարեկանից հետո լինի առավելագույն, որպեսզի մենք իսկապես զգանք հոսպիտալային սեկտորի ծանրաբեռնվածության և մահվան ելքերի նվազում:
Հաջորդ ալիքը իսկապես խիստ վտանգավոր կլինի այս տարիքային խմբի համար, եթե մենք չհասնենք նրանց պատվաստմանը»,- ասել է Գաբունիան: