Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 2455-ով
Վրաստանում հայտնաբերված կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը վերջին օրվա ընթացքում ավելացել է 2455-ով: Մահացել է 58 մարդ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Stopcov.ge. կառավարական կայքի տվյալներով՝ համավարակի սկսվելուց ի վեր երկրում այսօրվա դրությամբ հայտնաբերվել է վարակման 572 948 դեպք: Դրա հետ մեկտեղ վերջին 24 ժամվա ընթացքում ապաքինվել է 4427 մարդ, իսկ համավարակի սկզբից վեր վարակը հաղթահարել է 531 764 հիվանդ, մահացել է 8035-ը:
Մեկ օրում արվել Է 36 151 թեստ:
Ներկա դրությամբ պատվաստումներ է ստացել 1 405 877 մարդ, այդ թվում՝ վերջին օրվա ընթացքում՝ 24 670 հոգի:
Ներկայում կարանտինային տարածքներում գտնվում Է 85 քաղաքացի, ստացիոնարներում՝ 6417, քովիդ-հյուրանոցներում՝ 2032 մարդ:
Նշենք, որ Վրաստանը սեպտեմբերի 11-ին կստանա հարյուր հազար չափաբաժին Sinopharm պատվաստանյութ:
Կորոնավիրուսի առաջին դեպքը Վրաստանում հայտնաբերվել է 2020 թվականի փետրվարի 26-ին: