«Ներողություն եմ խնդրում, որ չկարողացա այլ ելք ապահովել». երկրից հեռացած նախագահը դիմել է աֆղան ժողովրդին
Աֆղանստանից հեռացած և Արաբական Միացյալ Էմիրություններում ապաստանած նախագահ Աշրաֆ Ղանին ներողություն է խնդրել աֆղան ժողովրդից:
«Քաբուլից հեռանալը կյանքիս ամենադժվար որոշումն էր»,-BBC News-ի փոխանցմամբ՝ ասել է Ղանին՝ հավելելով, որ ցավում է, որ «չի կարողացել այլ ելք ապահովել»: Նախկին առաջնորդը նշել է, որ մտադրություն չի ունեցել լքելու իր ժողովրդին, սակայն «դա միակ ելքն էր»:
Վերջինս հերքել է նաև իր հասցեին հնչող մեղադրանքները, թե երկրից հեռանալիս իր հետ 169 մլն դոլար գումար է տարել: Այս մասին նա նշել է թնիթերյան հայտարարության մեջ՝ շեշտելով, որ երկրից հեռանալուց բացի ուրիշ տարբերակ չուներ՝ համատարած բռնությունը կանխելու համար:
«Ես հեռացա պալատի անվտանգության ծառայության կոչով, նրանք ինձ ասացին, որ մնալը վտանգավոր է նույնպիսի կռիվների առաջացման համար, որոնցով քաղաքը տառապում էր 1990-ականների քաղաքացիական պատերազմի ժամանակ»,- գրել է Ղանին:
Հիշեցնենք, որ Աշխրաֆ Ղանին երկրից հեռացել է օգոտսոսի 15-ին՝ թալիբների՝ Քաբուլ մտնելուց ժամեր անց: