Հատուցում են ստացել ևս 76 հերոս զինծառայողների ընտանիքներ
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամից հայտնում են, որ շահառուների թիվը փոփոխվել է. սեպտեմբերի 27-ին թշնամու կողմից սանձազերծված պատերազմի արդյունքում զոհված ևս 76 հերոս զինծառայողների ընտանիքներ հատուցում են ստացել։
Այսպիսով` հիմնադրամի հիմնական շահառուների թիվը 4392-ն է, որից 3976-ը` այս պատերազմի հետևանքով, 416-ը հիմնադրամի շահառու են դարձել նախքան 2020 թվականի պատերազմը: