Հայտնի է՝ որ երկրներին են թալիբները հրավիրել Աֆղանստանի նոր կառավարության կազմի հայտարարման արարողությանը
«Թալիբան» արմատական շարժումը հրավեր է ուղարկել Թուրքիային, Չինաստանին, Ռուսաստանին, Իրանին, Պակիստանին և Կատարին ՝ մասնակցելու Աֆղանստանի կառավարության կազմի հայտարարման միջոցառմանը, գրում է iz.ru-ն:
Ըստ քաջատեղյակ աղբյուրի` նոր կառավարության հայտարարման համար անհրաժեշտ ընթացակարգերն ավարտված են: Միաժամանակ, աղբյուրը հստակեցրել է, որ «շարժման առաջնորդը մնալու է իր պաշտոնում» և «վերահսկելու է կառավարությունը»:
Նախորդ օրը Շարժման ներկայացուցիչ Անամուլլահ Սամանգանին ասել է, որ Աֆղանստանի նոր կառավարությունը ներառական կլինիև կներկայացնի երկրի ամբողջ բնակչությանը: