Վրաստանի մեծահասակների գրեթե 17%-ը լիովին պատվաստվել է կորոնավիրուսի դեմ
Վրաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստման ամբողջական կուրսն ավարտել է 475,748 մարդ, ինչը կազմում է երկրի չափահաս բնակչության 16,7% -ը: Այս մասին հայտնում է Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնը: Հայտնում է jnews.ge-ն։
362.608 մարդ կամ մեծահասակների 29.4% -ը ստացել են պատվաստանյութի միայն մեկ դոզան:
Ազգային ծրագրի համաձայն ՝ Վրաստանի մեծահասակ բնակչության 60% -ը կամ մոտ 1.3 մլն քաղաքացի մինչև 2021 թվականի վերջ պետք է պատվաստվեն COVID-19-ի դեմ։
Փորձագետները կարծում են, որ դա բավական կլինի կոլեկտիվ իմունիտետ ապահովելու համար: