Արտառոց դեպք Սևանում գործող «Հարսնաքար» հյուրանոցային համալիրում. ժամանել է տարածքի ոստիկանապետը
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, սեպտեմբերի 2-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 13:00-ի սահմաններում, ոստիկանության Սևանի բաժին ահազանգ է ստացվել Արցախի Հանրապետության քաղաքացի, 31-ամյա Արսեն Օ.-ից, ով հայտնել է, որ Սևանում գտնվող «Հարսանքար» հյուրանոցային համալիրի՝ իր կողմից վարձակալված սենյակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղելէ գումար:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր է ժամանել ոստիկանության Սևանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սուրեն Ջանիկյանի գլխավորությամբ: Տեղում Արսեն Օ.-ն ոսըտիկաններին հայտնել է, որ սեպտեմբերի 1-ի ժամը 13:00-ի սահմաններում, Սևանա լճի ափին գտնվող «Հարսանաքար» հյուրանոցային համալիրի իր կողմից վարձակալված թիվ 410 սենյակը հանձնելուց հետո հիշել է, որ իր դրամապանակը մոռացել է նշված սենյակում:
Հետ վերադառնալով, նկատել է, որ դրամապանակն իրեն անհայտ հանգամանքներում բազմոցի նստատեղի բարձի տակից կորել է, որի մեջ եղել է 100 հազար դրամ: Այդ պահին սենյակում գտնվող մաքրուհիներին ինքը հարցրել է, արդյոք տեղյակ են իր դրամապանակից, սակայն նրանք պատասխանել են, որ չեն տեսել:
Գ. Շամշյանի տեղեկություններով, ոստիկանության Սևանի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Ս. Ջանիկյանի գլխավորությամբ, ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզել են, որ նշված մաքրուհիները հանդիսանում են Գեղարքունիքի մարզի բնակիչներ, 57-ամյա Խանում Կ.-ն և 51-ամյա Նաիրա Հ.-ն:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։