Հռոմում G20-ի առողջապահության նախարարները պատրաստվում են ստորագրել պատվաստումների «Հռոմի պայմանագիրը»
Ամբողջ աշխարհում կորոնավիրուսի դեմ պատվաստումների խթանման հանձնառություների մասին, կիրակի օրը, Իտալիայի մայրաքաղաքում, G20-ի առողջապահության նախարարները փաստաթուղթ կստորագրեն։Այս մասին հայտնել է Իտալիայի առողջապահության նախարար Ռոբերտո Սպերանցան Corriere della Sera թերթին տված հարցազրույցում:
«Մենք մտադիր ենք ստորագրել «Հռոմի պայմանագիրը»՝ ամբողջ աշխարհում պատվաստումն ապահովելու համար»,-ասել է նախարարը: Նա պարզաբանել է, որ «ամենահարուստ և բարգավաճ պետությունները պատասխանատվություն են ստանձնում պատվաստումների արշավի ընդլայնման համար բոլոր երկրներում»: «Ոչ ոք չի կարող փրկվել համաճարակից իայնակ, և պատվաստումները մեր ընդհանուր զենքն են»,-ավելացրել է նախարարը:
Նա ասել է, որ հակված է ապավինել ամերիկացի իմունոլոգ Էնթոնի Ֆաուչիի կանխատեսումներին, ով կարծում է, որ համաճարակը կավարտվի 2023 թվականին: «Բայց ամեն ինչ կախված է աշխարհում պատվաստումների առաջընթացից, այդ իսկ պատճառով G20- ի մեր հանդիպումն այդքան կարևոր է»,–նշել է Սպերանցան:
Մայիսին Հռոմում տեղի ունեցավ Առողջապահության համաշխարհային գագաթնաժողովը, որը կազմակերպվել էր ԵՄ-ի հետ համատեղ: Արդյունքում ընդունվեց Հռոմի հռչակագիրը, որը հաստատում է համաճարակների դեմ պայքարի և դրանց կանխարգելման հիմնական սկզբունքները: