Կիմ Չեն Ընը կոչ է արել պայքարել կլիմայական փոփոխությունների դեմ
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը պաշտոնատար անձանց կոչ է արել քայլեր ձեռնարկել սննդամթերքի մատակարարումների հետ կապված խնդիրները հաղթահարելու համար և ըդգծել է կլիմայական փոփոխությունների վտանգը:
Ինչպես փոխանցում է BBC News-ը, հյուսիսկորեացի ղեկավարի խոսքով՝ միջոցներ են անհրաժեշտ «աննորմալ կլիմայական» դրսևորումները հաղթահարելու համար: Նա նաև կոչ է արել երկրի պաշտոնատար անձանց հետևել երաշտների և ջրհեղեղների հետևանքով առաջացող խնդիրների հաղթահարմանը: Նման հայտարարությամբ Կիմ Չեն Ընը հանդես է եկել իշխող կուսակցության քաղբյուրոյի նիստում:
Աղբյուրը հիշեցնում է, որ թայֆուններն անցյալ տարի մեծ վնաս են հասցրել կենսական նշանակության մշակաբույսերի վրա, մինչդեռ մուսոնային անձրևների շրջանին անմիջապես հաջորդել է մի քանի շաբաթ տևած երաշտը:
Տարերային աղետներից բացի Հյուսիսային Կորեայի տնտեսությունը տուժում է նաև միջազգային պատժամիջոցների, ինչպես նաև կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով ընդունված խիստ սահմանափակումների և «լոքդաունի» պատճառով: