Երևան, 08.Մայիս.2024, 00:00 |
Համայնքային ոստիկանները թմրամիջոցի շրջանառութ... ՄԱԿ-ի ԱԽ-ում կքննարկվի պաղեստինա-իսրայելական ... Արարատ Միրզոյանը և Հունգարիայի Ազգային ժողովի... Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չ... ՆԱՏՕ-ին է ներկայացվել սահմանազատման գործընթաց... Մայիսի 8-ին երթը կմեկնարկի Չարենցավանի Վերածն... Բայդենը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կաջակցի Իսրայե... Մահացած պայմանագրային զինծառայողը Ազատամուտ գ... ՀՀ էկոնոմիկայի նախարարը կգործուղվի ԱՄՆ ԲՏԱ նախարարն այցեր է կատարում ռազմարդյունաբեր... Հորդորում ենք միանալ «Տավուշի» համերաշխության... Եգիպտոսը դատապարտել է Իսրայելի գործողությունն... Երևան-Դոհա չվերթով Հայաստան էր ժամանել Մարոկկ... Շիրակի մարզի Քեթի գյուղում երեք ավտոմեքենա է ... Այսօր կայացել է «Հայաստան-ԵՄ կրթական երկխոսու... Ավստրիան մտադիր չէ դառնալ Հյուսիսատլանտյան դա... Ռուսաստանը հատուկ գործողություն է սկսել ՆԱՏՕ-... Քաղաքացիները շարունակում են հյուրասիրությունը... Զրույցներ խարույկի շուրջ․ Չարենցավանում ջերմ ... Երևան-Աշտարակ ճանապարհին «Mercedes»-ն անհայտ ... Եթե Կիևը ՌԴ տարածքին հարվածի բրիտանական զենքո... Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակություն... Վթար՝ Խորենացու փողոցում․ տուժածներին հիվանդա... Տեղեկություններ ենք ստացել, որ որոշ գործատուն... Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դի 10-ից ավելի անձանց միջև ծեծկռտուք է տեղի ունե... Գործող իշխանությունը Հայաստանը թողել է առանց ... Խոշոր հրդեհ` Երևանի տներից մեկում․ հայտնաբերվ... Արամ Ա կաթողիկոսն իր զորակցությունն է հայտնել... Երևանի Նորաշեն թաղամասում այրվել է չշահագործվ... Երկրաշարժ՝ Հայաստան-Ադրբեջան սահմանային գոտու... «Վրեժ նախկինից». Շակիրան ցնցող դեբյուտ է ունե... ՄԱԿ-ը Իսրայելին մեղադրել է միջազգային իրավուն... Իրանի և Ադրբեջանի նախագահներն առաջիկա օրերին ... «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքը Վրաստա... Հայ Առաքելական եկեղեցին զանգերն է հնչեցնում, ... Ալեն Սիմոնյանը և Իվանա Ժիվկովիչը ստորագրել են... Ղրղզստանի սահմանապահների և Տաջիկստանի բնակիչն... Հորդորում ենք արդար անհանգստություններն արտահ... «Դու ուրիշ հերոսի անուն չգիտե՞ս»․ երկրորդ նախ... Ֆեյքերի միջոցով արցախցիների դեմ ատելության քա... Չնայած արգելքին՝ շատ քաղաքացիներ շարունակում ... Վանաձորում 56-ամյա որդին հարվածներ է հասցրել ... Իրազեկման ավտոերթ` Գյումրիում Անցյալ տարի Հայաստանում մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն... Հայտնի են դպրոցների ավարտական քննությունների ... Եվրոպայի 30 քաղաքներում տեղի կունենան ցույցեր... ՀՀ վարչապետը և Ծանրամարտի միջազգային ֆեդերացի... ԱԺ մշտական հանձնաժողովի անդամները հանդիպել են... ՀԱՊԿ-ը ուզում էր Հայաստան գալ ոչ թե որպես դաշ... Նեթանյահուն անտեսել է ԵՄ-ի, ԱՄՆ-ի և ՄԱԿ-ի կոչ... Շտապօգնության տնօրենը պարզաբանում է բուժակի հ... Ես չեմ ճանաչում մի երկիր, որը թշնամաբար տրամա... ՀՀ Սահմանադրության հարցը ՀՀ ներքին հարցն է, ա... Լավ ճանաչելով Նիկոլին՝ գիտեմ, թե ինչ է հիմա կ... Երգի պրեմիերա. Էրիկ Կարապետյան՝ «Երկուսիս համ... Ծեծկռտուք՝ Արարատում․ 22-ամյա երիտասարդը մարմ... «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման այսօրվա եր... Փաշինյանն ու Պուտինը կքննարկեն երկկողմ և բազմ... Գևորգ Պապոյանի մասնակցությամբ քննարկվել են զբ... Մարդկանց վախեցնողներն են վախենում այս ամենից․... Սահմանագծման արդյունքում հայկական կողմին է ան... Մհեր Գրիգորյանն ու Իվանա Ժիվկովիչը քննարկել ե... Դե հենց դա է, որ մենք չենք ձախողել, ինքն է ձա... Անահիտ Մանասյանը Ժնևում մասնակցել է Մարդու իր... Նիկոլ Փաշինյանը թող իր խոստացածն անի, նա խոստ... Փոքրիկ հայրական խնդրանք մը բոլորին. ինչով կար... Փաշինյանն անդրադարձել է ռուսական հեռուստաալիք... Չինաստանում հիվանդանոցի վրա հարձակման հետևանք... Մենք որդեգրել ենք Հայաստանում ինստիտուցիոնալ ... Մակրոնը և Սի Ծինփինը հանդես են եկել Իրանի միջ... Չեմ եկել իմ վարչապետ լինելու հարցը քննարկեմ, ... Հորդորում ենք միանալ «Տավուշը հանուն Հայաստան... ԵՄ-ն սառեցված ռուսական ակտիվների եկամուտների ... Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի մրցանակա... 70–ամյա կնոջ նկատմամբ ավազակային հարձակման դե... Կասեցվել է վտանգավոր սննդամթերքի իրացումը Ես ճանապարհ եմ անցնում Բագրատ Սրբազանի հետ և ... Ֆրանսիան Ռուսաստանի դեմ պատերազմի մեջ չէ. Մակ... Սահմանազատումը տեղի է ունենում Խորհրդային միո... Սահմանային սյուները, որոնք տեղադրվում են Տավո... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմա... Մեկնարկել է Վլադիմիր Պուտինի երդմնակալության ... Մանդատները վայր կդնենք, բայց Փաշինյանը չպետք ... Գորիսում մանկապարտեզից 240 տոննա ջուր են հեռա... Գլենդելում տեղի կունենա մեծ երթ ի աջակցությու... Արարատ Միրզոյանը Հունգարիայի փոխվարչապետին է ... Շատ կարևոր է, որ ՀՀ քաղաքացին ինքը լինի արդար... Փաշինյանը՝ ՀՀ-ում զարգացման ռազմավարական տեսլ... Իսրայելի բանակը գրավել է Ռաֆահի անցակետի պաղե... Ապրիլին ՊԵԿ-ը 31 դեպքով կազմել է ապօրինի գործ... Երևանում շտապօգնության բժիշկը 20-ամյա աղջկան ... Նիկոլ Փաշինյանի ասուլիսը․ Ուղիղ Աստղագուշակ` մայիսի 7-ի համար Ընդդեմ միակողմանի զիջումների. երթը դեպի Երևան... Հանրային ռադիոընկերության գործադիր տնօրենի թա... Կիրանց բնակավայրից 1800 մ հյուսիս տեղի է ունե... Ուժի կիրառումը բացառված է, քանի դեռ ակցիան կր... Վերջ տվեք կեղծ տեղեկատվությանը. Բագրատ Սրբազա...

ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել ռուսական ՌԻԱ Նովոստի գործակալությանը

ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել ռուսական ՌԻԱ Նովոստի գործակալությանը, որը ներկայացնում ենք ստորև․

-Ինչպիսի՞ն կլինի Հայաստանի նոր կառավարության արտաքին քաղաքական կուրսը։ Կպահպանվի՞ արդյոք Ռուսաստանի հետ ռազմավարական համագործակցության տրամադրվածությունը: Ի՞նչ եք կարծում՝ կա՞ր երկու երկրների միջև անվստահության շրջան, և հաջողվե՞ց այն հաղթահարել:

Հայաստանի Հանրապետությունը վարում է կանխատեսելի, կայուն և հուսալի արտաքին քաղաքականություն։ Երևանը բազմիցս՝ և՜ խոսքով, և՜ գործով, ի ցույց է դրել իր հետևողականությունը հայ-ռուսական ռազմավարական դաշնակցային հարաբերությունների զարգացման գործում: Վստահ եմ, որ մեր երկրների ժողովուրդները կշարունակեն դարավոր բարեկամության, փոխվստահության, թափանցիկության և լիարժեք ըմբռնման վրա հիմնված բարի ավանդույթները:

Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված կառավարության՝ վերջերս հաստատված ծրագրում ևս մեկ անգամ վերահաստատվում է բոլոր ոլորտներում հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների գործնական ամրապնդման պատրաստակամությունը: Մենք կշարունակենք ընդլայնել և խորացնել միջպետական օրակարգի բոլոր ուղղություններով մեր փոխգործակցությունը Ռուսաստանի հետ:

Լիահույս ենք, որ համատեղ ջանքերով կհարստացնենք նաև մեր համագործակցությունը քաղաքական, առևտրատնտեսական և այլ ոլորտներում նոր ձեռքբերումներով, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային հարթակներում կառուցողական փոխհամագործակցության դրսևորումներով և անվտանգության, ռազմական ու ռազմատեխնիկական ոլորտներում զգալի առաջընթացով:

-Որքանո՞վ է իրատեսական տեսանելի ապագայում Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը։ Հնարավո՞ր է, արդյոք, որ այդ փաստաթղթում ներառվի միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու մասին դրույթ։

-Հայաստանի Հանրապետությունը բազմիցս ամենաբարձր մակարդակով հայտարարել է, որ պատրաստ է վերսկսել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը՝ հայտնի սկզբունքների հիման վրա, այն է՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառում, ժողովուրդների իրավահավասարություն և ինքնորոշման իրավունք և տարածքային ամբողջականություն: Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո համանախագահները հանդես են եկել մի շարք հայտարարություններով: Հայկական կողմը ողջունել է այդ հայտարարությունները՝ համարելով, որ դրանք տարածաշրջանում խաղաղության հաստատման ճանապարհային քարտեզ են:

Ադրբեջանի կողմից նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների չկատարումը, առաջին հերթին՝ բոլոր ռազմագերիների և այլ պահվող անձանց անհապաղ հայրենադարձման վերաբերյալ, Ադրբեջանի ներթափանցումը Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք, ինչպես նաև Հայաստանի նկատմամբ տարածքային կեղծ նկրտումները և, ընդհանուր առմամբ, ադրբեջանական իշխանությունների մշտական ագրեսիվ հռետորաբանությունը ոչ մի կերպ չեն նպաստում տարածաշրջանում երկարաժամկետ և կայուն խաղաղությանը նպաստող մթնոլորտի հաստատմանը:

Հայկական կողմը հետևողականորեն առաջ է մղելու Արցախի ժողովրդի ինքնորոշման, իր հայրենիքում ազատ և արժանապատիվ ապրելու իրավունքի իրացումը:

-Ե՞րբ կսկսվեն Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների սահմանազատման և սահմանագծման բանակցությունները: Կպահպանվի՞ արդյոք Ռուսաստանի մասնակցությամբ եռակողմ ձևաչափը, թե այդ գործընթացում կներգրավվեն Մինսկի խմբի մյուս միջնորդ երկրները, կամ միջազգային կազմակերպությունները, ինչպիսիք են՝ ՄԱԿ-ը կամ ԵԱՀԿ-ն։

-Սահմանազատման և սահմանագծման շուրջ բանակցություններ չկան։ Այս պահին ընթանում են բանակցություններ, որոնց արդյունքներն ցույց կտան պաշտոնական Բաքվի՝ համաձայնության գալու կարողության աստիճանը, ինչպես նաև վերջինիս պատրաստակամությունը՝ հրաժարվելու միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների կոպիտ խախտմամբ արհեստական օրակարգ նախաձեռնելու քաղաքականությունից: Եթե Ադրբեջանը կառուցողական դիրքորոշում որդեգրի և իր զորքերը դուրս բերի Հայաստանի ինքնիշխան տարածքից, այսինքն՝ վերադառնա այս տարվա մայիսի 11-ի դրությամբ եղած դիրքեր, ապա բարենպաստ պայմաններ կստեղծվեն սահմանազատման և սահմանագծման գործընթաց սկսելու համար։

Նշված բանակցություններն ընթանում են ռուսական կողմի անմիջական մասնակցությամբ, և մենք հույս ունենք, որ այդ հարցի լուծումը հնարավոր կլինի այնպիսի քննարկումների ընթացքում, որի պարագայում Ձեր կողմից նշված կառույցներին դիմելու անհրաժեշտություն չի լինի:

-Մշակվում է արդյո՞ք Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև եռակողմ մակարդակով գագաթնաժողովի անցկացման հնարավորությունը:

-Տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը մեր երկարաժամկետ ռազմավարությունն են։ Մենք ողջունում ենք այդ կապակցությամբ Ռուսաստանի միջնորդական ջանքերը, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի վերսկսման ուղղությամբ:

Բոլորի համար ակնհայտ է, որ ուժի կիրառումը որևէ կերպ չի կարող լինել հակամարտության կարգավորում, որի վերջնական, համապարփակ և կայուն լուծումը պետք է հիմնված լինի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության կողմից մշակված՝ կողմերին հայտնի տարրերի և սկզբունքների վրա։ Եվ սա ոչ միայն Հայաստանի, այլև Ռուսաստանի, Ֆրանսիայի և Միացյալ Նահանգների դիրքորոշումն է, որոնք հանդես են գալիս համանախագահության միասնական ձևաչափում։ Դա միջազգային հանրության դիրքորոշումն է։

-Հայաստանի կառավարության ղեկավարն առաջարկել է Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով տեղակայել ռուս սահմանապահների հենակետեր և ՀԱՊԿ դիտորդական առաքելություն: Ընթանում են արդյո՞ք կոնկրետ բանակցություններ այդ առաջարկների շուրջ։ Արդյո՞ք ռուսական կողմը հետաքրքրություն է հայտնել այդ հարցի առնչությամբ։

Այս տարվա մայիսի 12-ից մենք բախվեցինք մի իրավիճակի, երբ Ադրբեջանի զինված ստորաբաժանումները մուտք գործեցին Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք, ինչը լի է պայթյունավտանգ հետևանքներով։ Դա անթույլատրելի է, և իրավիճակը պետք է լուծվի Հայաստանի տարածքից ադրբեջանական զինված ստորաբաժանումների անհապաղ և անվերապահ դուրս բերմամբ։

Այս համատեքստում Հայաստանի համապատասխան սահմանամերձ շրջաններում սահմանապահների և դիտորդական առաքելության վերաբերյալ նախաձեռնությունները պետք է դիտարկել որպես ադրբեջանական կողմի ռազմատենչ նկրտումների զսպմանն ու արյունահեղությունից խուսափելուն ուղղված քայլ։

-Արդյո՞ք հայկական կողմը ակնկալում է Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման ժամկետի երկարացում։ Ընթանում են արդյո՞ք բանակցություններ ՌԴ խաղաղապահ զորակազմի անժամկետ տեղակայումն ապահովելու նպատակով:

Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ սանձազերծված ադրբեջանական ագրեսիայի դադարեցման գործում առանցքային դերակատարություն է ունեցել Ռուսաստանը, որի անմիջական ներգրավվածության արդյունքում 2020թ. նոյեմբերի 9-ին ընդունվել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարությունը` ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի և բոլոր մարտական գործողությունների դադարեցմանը:

Այդ հայտարարության համաձայն` խաղաղապահ զորակազմի տեղակայման 5-ամյա ժամկետն ինքնաբերաբար երկարաձգվում է, եթե կողմերից մեկը նախապես չհայտարարի այդ դրույթի իրականացումը դադարեցնելու իր մտադրության մասին: Ռուս խաղաղապահների ներկայությունը շատ կարևոր դեր է խաղում Արցախի ժողովրդի անվտանգության և կյանքի իրավունքի ապահովման գործում, ինչի մասին հստակ ասվում է Հայաստանի կառավարության՝ օրերս հաստատված 2021-2026 թթ. ծրագրում։

Մինչդեռ, հարկ է նշել, որ Ադրբեջանը ոչ միայն մինչ օրս չի ստորագրել խաղաղապահների մանդատը, այլև ուժեղ հակաքարոզչություն է իրականացնում Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահ առաքելության դեմ: Ավելին՝ Ադրբեջանը մշտապես փորձում է կասկածի տակ դնել խաղաղապահ առաքելության նպատակահարմարությունն ու արդյունավետությունը։ Այս համատեքստում պետք է դիտարկել նաև խաղաղապահների պատասխանատվության գոտիներում հայ զինծառայողների գերեվարման դեպքերը։

-Ե՞րբ կարող է Ղարաբաղ ժամանել ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելությունը։ Բաքուն հայտարարում է, որ Հայաստանը դեմ է նման առաքելությանը և ամեն կերպ խոչընդոտում է դրան։ Ինչպե՞ս կմեկնաբանեք այդ հայտարարությունը։

ՅՈՒՆԵՍԿՕ-ի գնահատման առաքելության անհապաղ իրականացման անհրաժեշտությունը ծագել է 2020թ. 44-օրյա պատերազմի արդյունքում Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային և կրոնական ժառանգությունը լիակատար ոչնչացման վտանգից պաշտպանելու համար: Ինչպես ռազմական գործողությունների ընթացքում, այնպես էլ մարտական գործողությունների և կրակի դադարեցումից հետո բազմաթիվ են ադրբեջանական զինված ուժերի կողմից հայկական եկեղեցիների, մշակութային և կրոնական այլ հուշարձանների նկատմամբ դիտավորյալ ոչնչացման և վանդալիզմի փաստագրված դեպքերը, որոնք իրականացվում են Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության ցուցումով:

Մշակութային հանցագործությունները կոծկելու նպատակով էր, որ Ադրբեջանը երկար ժամանակ խոչընդոտել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագետների այցը՝ միաժամանակ դրանում մեղադրելով Հայաստանին։ Ադրբեջանի իշխանությունների կողմից առաքելության իրականացման համար խոչընդոտների ստեղծման պրակտիկան ու հարցի քաղաքականացումը շարունակվում է նաև հիմա։ Հիշեցնեմ, որ դեռևս 2020 թվականի դեկտեմբերին ՅՈւՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրենի մշակույթի հարցերով տեղակալը հայտարարել էր, որ Ադրբեջանը համաձայնություն չի տալիս առաքելության գործուղմանը։

Արցախի՝ ոչնչացման սպառնալիքի տակ գտնվող մշակութային և կրոնական ժառանգությունը միջազգային հանրության հրատապ ուշադրության կարիք ունի` դրա պահպանությունը պատշաճ կերպով ապահովելու և վանդալիզմի դեպքերը կանխելու նպատակով: Հայաստանը շահագրգռված է ՅՈւՆԵՍԿՕ-ի առաքելության հնարավորինս սեղմ ժամկետներում իրականացմամբ և շարունակում է նպատակաուղղված ջանքեր գործադրել այդ ուղղությամբ:

դիտվել է 112 անգամ
Համայնքային ոստիկանները թմրամիջոցի շրջանառութ... ՄԱԿ-ի ԱԽ-ում կքննարկվի պաղեստինա-իսրայելական ... Արարատ Միրզոյանը և Հունգարիայի Ազգային ժողովի... Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չ... ՆԱՏՕ-ին է ներկայացվել սահմանազատման գործընթաց... Մայիսի 8-ին երթը կմեկնարկի Չարենցավանի Վերածն... Բայդենը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կաջակցի Իսրայե... Մահացած պայմանագրային զինծառայողը Ազատամուտ գ... ՀՀ էկոնոմիկայի նախարարը կգործուղվի ԱՄՆ ԲՏԱ նախարարն այցեր է կատարում ռազմարդյունաբեր... Հորդորում ենք միանալ «Տավուշի» համերաշխության... Եգիպտոսը դատապարտել է Իսրայելի գործողությունն... Երևան-Դոհա չվերթով Հայաստան էր ժամանել Մարոկկ... Շիրակի մարզի Քեթի գյուղում երեք ավտոմեքենա է ... Այսօր կայացել է «Հայաստան-ԵՄ կրթական երկխոսու... Ավստրիան մտադիր չէ դառնալ Հյուսիսատլանտյան դա... Ռուսաստանը հատուկ գործողություն է սկսել ՆԱՏՕ-... Քաղաքացիները շարունակում են հյուրասիրությունը... Զրույցներ խարույկի շուրջ․ Չարենցավանում ջերմ ... Երևան-Աշտարակ ճանապարհին «Mercedes»-ն անհայտ ... Եթե Կիևը ՌԴ տարածքին հարվածի բրիտանական զենքո... Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակություն... Վթար՝ Խորենացու փողոցում․ տուժածներին հիվանդա... Տեղեկություններ ենք ստացել, որ որոշ գործատուն... Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դի 10-ից ավելի անձանց միջև ծեծկռտուք է տեղի ունե... Գործող իշխանությունը Հայաստանը թողել է առանց ... Խոշոր հրդեհ` Երևանի տներից մեկում․ հայտնաբերվ... Արամ Ա կաթողիկոսն իր զորակցությունն է հայտնել... Երևանի Նորաշեն թաղամասում այրվել է չշահագործվ... Երկրաշարժ՝ Հայաստան-Ադրբեջան սահմանային գոտու... «Վրեժ նախկինից». Շակիրան ցնցող դեբյուտ է ունե... ՄԱԿ-ը Իսրայելին մեղադրել է միջազգային իրավուն... Իրանի և Ադրբեջանի նախագահներն առաջիկա օրերին ... «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքը Վրաստա... Հայ Առաքելական եկեղեցին զանգերն է հնչեցնում, ... Ալեն Սիմոնյանը և Իվանա Ժիվկովիչը ստորագրել են... Ղրղզստանի սահմանապահների և Տաջիկստանի բնակիչն... Հորդորում ենք արդար անհանգստություններն արտահ... «Դու ուրիշ հերոսի անուն չգիտե՞ս»․ երկրորդ նախ... Ֆեյքերի միջոցով արցախցիների դեմ ատելության քա... Չնայած արգելքին՝ շատ քաղաքացիներ շարունակում ... Վանաձորում 56-ամյա որդին հարվածներ է հասցրել ... Իրազեկման ավտոերթ` Գյումրիում Անցյալ տարի Հայաստանում մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն... Հայտնի են դպրոցների ավարտական քննությունների ... Եվրոպայի 30 քաղաքներում տեղի կունենան ցույցեր... ՀՀ վարչապետը և Ծանրամարտի միջազգային ֆեդերացի... ԱԺ մշտական հանձնաժողովի անդամները հանդիպել են... ՀԱՊԿ-ը ուզում էր Հայաստան գալ ոչ թե որպես դաշ... Նեթանյահուն անտեսել է ԵՄ-ի, ԱՄՆ-ի և ՄԱԿ-ի կոչ... Շտապօգնության տնօրենը պարզաբանում է բուժակի հ... Ես չեմ ճանաչում մի երկիր, որը թշնամաբար տրամա... ՀՀ Սահմանադրության հարցը ՀՀ ներքին հարցն է, ա... Լավ ճանաչելով Նիկոլին՝ գիտեմ, թե ինչ է հիմա կ... Երգի պրեմիերա. Էրիկ Կարապետյան՝ «Երկուսիս համ... Ծեծկռտուք՝ Արարատում․ 22-ամյա երիտասարդը մարմ... «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման այսօրվա եր... Փաշինյանն ու Պուտինը կքննարկեն երկկողմ և բազմ... Գևորգ Պապոյանի մասնակցությամբ քննարկվել են զբ... Մարդկանց վախեցնողներն են վախենում այս ամենից․... Սահմանագծման արդյունքում հայկական կողմին է ան... Մհեր Գրիգորյանն ու Իվանա Ժիվկովիչը քննարկել ե... Դե հենց դա է, որ մենք չենք ձախողել, ինքն է ձա... Անահիտ Մանասյանը Ժնևում մասնակցել է Մարդու իր... Նիկոլ Փաշինյանը թող իր խոստացածն անի, նա խոստ... Փոքրիկ հայրական խնդրանք մը բոլորին. ինչով կար... Փաշինյանն անդրադարձել է ռուսական հեռուստաալիք... Չինաստանում հիվանդանոցի վրա հարձակման հետևանք... Մենք որդեգրել ենք Հայաստանում ինստիտուցիոնալ ... Մակրոնը և Սի Ծինփինը հանդես են եկել Իրանի միջ... Չեմ եկել իմ վարչապետ լինելու հարցը քննարկեմ, ... Հորդորում ենք միանալ «Տավուշը հանուն Հայաստան... ԵՄ-ն սառեցված ռուսական ակտիվների եկամուտների ... Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի մրցանակա... 70–ամյա կնոջ նկատմամբ ավազակային հարձակման դե... Կասեցվել է վտանգավոր սննդամթերքի իրացումը Ես ճանապարհ եմ անցնում Բագրատ Սրբազանի հետ և ... Ֆրանսիան Ռուսաստանի դեմ պատերազմի մեջ չէ. Մակ... Սահմանազատումը տեղի է ունենում Խորհրդային միո... Սահմանային սյուները, որոնք տեղադրվում են Տավո... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմա... Մեկնարկել է Վլադիմիր Պուտինի երդմնակալության ... Մանդատները վայր կդնենք, բայց Փաշինյանը չպետք ... Գորիսում մանկապարտեզից 240 տոննա ջուր են հեռա... Գլենդելում տեղի կունենա մեծ երթ ի աջակցությու... Արարատ Միրզոյանը Հունգարիայի փոխվարչապետին է ... Շատ կարևոր է, որ ՀՀ քաղաքացին ինքը լինի արդար... Փաշինյանը՝ ՀՀ-ում զարգացման ռազմավարական տեսլ... Իսրայելի բանակը գրավել է Ռաֆահի անցակետի պաղե... Ապրիլին ՊԵԿ-ը 31 դեպքով կազմել է ապօրինի գործ... Երևանում շտապօգնության բժիշկը 20-ամյա աղջկան ... Նիկոլ Փաշինյանի ասուլիսը․ Ուղիղ Աստղագուշակ` մայիսի 7-ի համար Ընդդեմ միակողմանի զիջումների. երթը դեպի Երևան... Հանրային ռադիոընկերության գործադիր տնօրենի թա... Կիրանց բնակավայրից 1800 մ հյուսիս տեղի է ունե... Ուժի կիրառումը բացառված է, քանի դեռ ակցիան կր... Վերջ տվեք կեղծ տեղեկատվությանը. Բագրատ Սրբազա...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan