Կալիֆոռնիայի ափերի մոտ ռազմական ուղղաթիռ է ընկել ծովը
Երեքշաբթի Կալիֆոռնիայի ափերի մոտ թռնելիս ամերիկյան ռազմական ուղղաթիռ է կործանվել: Այս մասին ասվում է ԱՄՆ ռազմածովային ուժերի 3-րդ նավատորմի կայքում տեղադրված հայտարարության մեջ:
Ըստ հաղորդման՝ MH-60S ուղղաթիռը, որը կանոնավոր թռիչք էր կատարում Abraham Lincoln միջուկային ավիակրից, ընկել է ծովը Սան Դիեգո քաղաքից մոտ 110 կմ հեռավորության վրա: Միջադեպի պատճառը չի նշվում:
Ռազմածովային ուժերն որոնողափրկարարական աշխատանքներ են իրականացնում ԱՄՆ առափնյա պահպանության հետ համատեղ, փոխանցում է ՏԱՍՍ -ը: