Մահացել է Հայորդյաց տների հոգևոր տեսուչ Տ․ Մաղաքիա վարդապետ Ամիրյանը
Մայր Աթոռը տեղեկացնում է, որ օգոստոսի 31-ին կորոնավիրուսի հետևանքով վախճանվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երիտասարդ միաբան, Հայորդյաց տների հոգևոր տեսուչ Հոգեշնորհ Տ․ Մաղաքիա վարդապետ Ամիրյանը։
«Ն.Ս.Օ.Տ.Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Մայր Աթոռի ողջ միաբանությունը խորապես սգում են հոգելույս Հայր Մաղաքիայի անժամանակ մահը և աղոթում նրա հոգու հանգստության համար։ Յիշատակն արդարոյն օրհնութեամբ եղիցի»,- ասված է մահազդում: